Google-ը ներկայացրել է ԱԲ գործիքներ Gmail-ի և այլ ծառայությունների համար. դրանք թույլ կտան ստեղծել տեքստեր, պատկերներ, աուդիո և վիդեո

15 մարտի, 2023  11:55

Google-ը արհեստական բանականության (ԱԲ) մի շարք գործիքներ է թողարկում Workspace հավելվածների համար: Գործիքները, որոնց միջոցով օգտատերերը կարող են ստեղծել տեքստեր, պատկերներ, էլեկտրոնային նամակներ, տեսանյութեր և աուդիո, շուտով կհայտնվեն այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են Gmail-ը, Docs-ը, Sheets-ը և Slides-ը:

Տեքստեր և նամակներ

Gmail-ում և Docs-ում ԱԲ-ի նոր գործիքները կկարողանան ստեղծել տեքստ, օրինակ՝ նամակ, որն օգտատերը կարող է խմբագրել, վերջնական տեսքի բերել նախքան ուղարկելը: Օգտագործողը պարզապես պետք է հակիրճ նկարագրի, թե ինչի մասին պետք է լինի նամակը: Կարող է նաև ընտրել, թե ինչ տոն պետք է ունենա ստեղծվող տեքստը. օրինակ՝ այն կարող է լինել պաշտոնական կամ, ընդհակառակը, ոչ ֆորմալ և ընկերական:

Այս ֆունկցիան շուտով հասանելի կլինի թեստավորման մասնակիցներին, սակայն դեռ հայտնի չէ, թե մյուս բոլոր օգտատերերը երբ այն կստանան։

Պատկերների, տեսանյութերի և աուդիոյի ստեղծում

Slides-ով կազմված պրեզենտացիաներում օգտատերերը կկարողանան ստեղծել պատկերներ, տեսանյութեր և ձայնային ֆայլեր, որոնք կարագացնեն պրեզենտացիաների ստեղծման գործընթացը և դրանց դիզայնը կդարձնեն ավելի բազմազան ու հետաքրքիր:

Բանաձևերի ստեղծում, տվյալների վերլուծություն

Sheets-ում նոր ԱԲ գործիքների շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել բանաձևեր, հասանելիություն ունենալ տվյալների վերլուծությանը և վիզուալիզացնել դրանք։

Ֆոների ստեղծում առցանց զանգերի համար

Meets-ում օգտատերերը կկարողանան ստեղծել յուրօրինակ ֆոներ առցանց զանգերի համար: Նշումներից հնարավոր կլինի նաև առանձնացնել ամենակարևոր տեղեկությունը։

Նոր գործիքները կօգնեն զգալիորեն արագացնել բազմաթիվ գործընթացներ կորպորատիվ միջավայրում, քանի որ սովորական առաջադրանքների մի մասը կստանձնի ԱԲ-ն։

Այնուամենայնիվ, մշակողները հիշեցնում են, որ չատբոտերը դեռ հեռու են կատարյալ լինելուց. դրանք կարող են սխալ պատասխաններ տալ, ուստի դրանց ստեղծած ցանկացած բովանդակություն պետք է վերստուգվի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ