Եվս մեկ թարմացում. WhatsApp-ը 5 նոր ու օգտակար ֆունկցիա կունենա (լուսանկար)

5 մայիսի, 2023  12:15

WhatsApp մեսենջերը ստանում է ևս մեկ թարմացում, որը մի շարք նոր և շատ օգտակար գործառույթներ կավելացնի հավելվածին։ Ըստ մշակողների՝ նորամուծությունները «չատը կդարձնեն ոչ միայն ավելի հարմար, այլև ավելի հետաքրքիր»։

Առաջին նորամուծությունը վերաբերում է չատերում հարցումների անցկացմանը։ Այժմ օգտատերերը կկարողանան հարցումներ ստեղծել ոչ թե բազմաթիվ տարբերակների, այլ մեկ պատասխան ընտրելու հնարավորությամբ: Դա անելու համար հարկավոր է անջատել «Թույլատրել մի քանի պատասխաններ» պարամետրը:

Այնուամենայնիվ, սա հարցումների ֆունկցիոնալության միակ փոփոխությունը չէ. կա նաև հարցումների որոնում չատերում, բացի դրանից, հարցում ստեղծողներն այժմ կկարողանան ծանուցումներ ստանալ, թե քանի մարդ է արդեն քվեարկել:

whatsapp-update

Չորրորդ նորամուծությունը ստորագրությամբ հաղորդագրություններ փոխանցելու հնարավորությունն է. օգտատերերը կարող են հեշտությամբ լուսանկար կամ տեսանյութ ուղարկել մի չատից մյուսը՝ ստորագրության հետ միասին: Ցանկության դեպքում փոխանցման ընթացքում օգտատերերը կարող են թողնել ստորագրությունը, ջնջել այն կամ փոխարինել իրենց ստորագրությամբ։

Հինգերորդ նորամուծությունը փաստաթղթերին ստորագրությունների ավելացումն է։ Այժմ օգտատերերը կկարողանան ստորագրություն ավելացնել ցանկացած փաստաթղթի վրա, այլ ոչ միայն լուսանկարների և տեսանյութերի, ինչպես նախկինում էր:

Թարմացումն արդեն սկսել է հասանելի դառնալ WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերի համար: Բոլոր օգտատերերին այն հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում։

Հիշեցնենք, որ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ վերջերս մշակողները փոխել են նաև մեսենջերի Android տարբերակի դիզայնը: Այժմ այն ​​ավելի շատ նման կլինի հավելվածի iOS տարբերակին: Օգտատերերը վաղուց էին խնդրում նման թարմացում անել, քանի որ iOS տարբերակը հեշտացնում է ներդիրների միջև նավիգացիան, քանի որ նոր դիզայնում նավիգացիոն պանելը գտնվում է ներքևում, ոչ թե էկրանի վերևում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ