WhatsApp-ն iPhone-ների համար նոր գործառույթ է ստացել

15 հունվարի, 2024  12:10

Հանրահայտ WhatsApp մեսենջերի iOS տարբերակում նոր գործիք է հայտնվել՝ սեփական սթիքեր ստեղծելու կամ գոյություն ունեցողները խմբագրելու համար։

Ինչպես նշում է The Verge-ը, պատկերասրահի լուսանկարների հիման վրա սթիքերների հավաքածուներ ստեղծելու գործառույթը նախկինում էլ է եղել մեսենջերում, սակայն նոր գործիքն ավելի շատ նոր հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ դրա օգնությամբ կարելի է սթիքերների վրա նկարել, տեքստ ավելացնել և այլ պատկերներ տեղադրել։

Սթիքերներ ստեղծելու համար անհրաժեշտ է WhatsApp-ում բացել համապատասխան վահանակը, ընտրել «Ստեղծել սթիքեր» տարբերակը և պատկերասրահից ընտրել ցանկալի լուսանկարը։ Բացվող խմբագրիչում կարելի է օգտագործել վերը նկարագրված տարբերակները:

Օգտատերերը կարող են նաև խմբագրել նախկինում ստեղծված սթիքերները: Դա հնարավոր է անել՝ բացելով սթիքերների վահանակը, այնտեղ գտնել ցանկալի լուսանկարը և այն երկար սեղմած պահել։ Համատեքստի բացվող ընտրացանկում անհրաժեշտ է ընտրել «Խմբագրել սթիքերը»:

Սթիքերների խմբագրումը հասանելի է նաև WhatsApp-ի վեբ տարբերակում։ Դեռ հայտնի չէ, թե Android տարբերակի օգտատերերը երբ կստանան այս գործառույթը։ Ներկայումս նրանք կարող են դիտել միայն այլ մարդկանց հատուկ սթիքերները կամ ստեղծել նորերը՝ օգտագործելով ներկառուցված արհեստական բանականությունը:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ