WhatsApp-ը նոր գործառույթ է ստացել, ինչպիսին կա նաեւ Telegram-ում. Այն հասանելի է ինչպես Android-ի, այնպես էլ iOS-ի համար

9 օգոստոսի, 2023  12:18

WhatsApp-ի հայտնի մեսենջերն ունի նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին տեսազանգերի ժամանակ կիսվել իրենց էկրանով զրուցակիցների հետ։

Զրուցակցի հետ էկրանով կիսվելու համար օգտատերերը պետք է սկսեն տեսազանգ, ապա սեղմեն ավարտի զանգի կոճակի կողքին գտնվող հատուկ կոճակը և հաստատեն իրենց ընտրությունը։

Ինչպես հայտնում է 9to5mac պորտալը, նորամուծությունն արդեն հասանելի է Android և iOS հարթակներում մեսենջեր օգտատերերի համար։

Այս նոր գործառույթն աստիճանաբար գործարկվում է, ուստի այն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար, մինչդեռ մյուսները դեռևս հասանելի չեն դրան: Մոտ ապագայում այս նորամուծությունը հասանելի կդառնա WhatsApp-ի բոլոր օգտատերերին երկու օպերացիոն համակարգերով։ Բացի այդ, մշակողները նախատեսում են այս գործառույթը ներմուծել Windows-ի մեսենջեր հավելվածում։

Նշենք, որ նմանատիպ գործառույթ վաղուց առկա է այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Telegram-ը, Zoom-ը և նույնիսկ FaceTime-ը Apple սարքերում:

Հիշեցնենք, որ վերջերս WhatsApp հավելվածը iOS-ի օգտատերերի համար նոր գործառույթ է ներդրել. այժմ iPhone ունեցողները կկարողանան խմբագրել արդեն ուղարկված մեդիա ֆայլերի տեքստային նկարագրությունները: Ոչ այնքան վաղուց WhatsApp-ը ներկայացրել էր մի գործառույթ, որը թույլ էր տալիս խմբագրել ուղարկված հաղորդագրությունները, բայց այն աշխատում էր միայն տեքստային հաղորդագրությունների դեպքում:

Ինչ վերաբերվում է մեսենջերի այլ նոր ֆունկցիաներին, հնարավոր է դարձել շփվել նույնիսկ այն մարդկանց հետ, ում համարները գրանցված չեն սմարթֆոնի հեռախոսագրքում։ Արդեն հնարավոր է նաև կարճ տեսահաղորդագրություններ ուղարկել՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ:

WhatsApp-ի ծրագրավորողները նաև ավելացրել են հաղորդագրությունների ֆիլտրման գործառույթ հենց չատի ցուցակում, ինչպես նաեւ հնարավորություն արագ գտնել անհրաժեշտ սթիքերը՝ օգտագործելով դրա հետ կապված էմոջիները:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ