Android-ի բազմաթիվ համակարգային ֆունկցիաներ աննկատորեն «ուտում են» ներկառուցված հիշողության գիգաբայթերը: MakeUseOf պարբերականը հավաքել է մի քանի ոչ ակնհայտ եղանակներ, թե ինչպես ազատել տեղ՝ առանց անհրաժեշտ հավելվածներն ու լուսանկարները հեռացնելու:
Ամենավիճելի ֆունկցիաներից մեկը RAM Plus-ն է: Այն թույլ է տալիս փոքր-ինչ ավելացնել օպերատիվ հիշողությունը՝ ներկառուցված կրիչի (կուտակիչի) հաշվին: Գործնականում սրանից ստացված օգուտը հաճախ կասկածելի է լինում, իսկ ահա սկավառակի վրա եղած տեղը իրականում նվազում է մի քանի գիգաբայտով: Եթե դուք չեք նկատում արտադրողականության զգալի աճ, ֆունկցիան ավելի լավ է անջատել կարգավորումներում:
Որոշ արտադրողներ, այդ թվում՝ Samsung-ը, ավտոմատ կերպով պահպանում են ոչ միայն բնօրինակ նկարը, այլև դրա պահուստային պատճենը: Դա անհրաժեշտ է այն դեպքի համար, եթե խմբագրման ժամանակ ինչ-որ բան այնպես չգնա: Սակայն ժամանակի ընթացքում նման պատճենները նկատելի ծավալ են զբաղեցնում: Տեսախցիկի կամ պատկերասրահի (галерея) կարգավորումներում կարելի է գտնել «Պահուստային պատճենների նախնական խմբագրում» տարբերակը և անջատել այն:
Android-ը մշտապես գրանցում է ծառայողական տեղեկատվություն սարքի աշխատանքի մասին: Երբեմն այս մատյանը ընդլայնվում է և ավելորդ տեղ զբաղեցնում: Այն մաքրել կարելի է ինժեներական մենյուի միջոցով. «Հեռախոս» հավելվածում հավաքեք *#9900# հրամանը և ընտրեք մաքրման համապատասխան կետը:
Նախապես տեղադրված բազմաթիվ ծրագրեր գրեթե չեն օգտագործվում, բայց շարունակում են տեղ զբաղեցնել հիշողության մեջ: Եթե սարքը թույլ է տալիս հեռացնել կամ անջատել համակարգային հավելվածները, արժե ուշադիր անցնել ցուցակով և հեռացնել այն, ինչից իրոք չեք օգտվում:
Android սմարթֆոնի հիշողությունը ազատելու համար արժե անջատել RAM Plus ֆունկցիան, որը տեղ է զբաղեցնում սկավառակի վրա, հեռացնել լուսանկարների ավտոմատ պահուստային պատճենումը, պարբերաբար մաքրել համակարգային մատյանը *#9900# կոդի միջոցով և հեռացնել անհրաժեշտ նախապես տեղադրված հավելվածները: Այս պարզ գործողությունները օգնում են վերադարձնել մի քանի գիգաբայտ՝ առանց կարևոր տվյալների կորստի:
month
week
day