WhatsApp-ը նոր և օգտակար գործառույթ ունի

31 հոկտեմբերի, 2023  18:03

WhatsApp-ը օգտակար թարմացում է ստացել. մեսենջերի iOS տարբերակի օգտատերերն այսուհետ կարող են կատարել խմբային զանգեր, որոնց կարող է մասնակցել մինչև 31 մարդ։

Ըստ WABetaInfo ռեսուրսի՝ հավելվածի նոր տարբերակն ստացել է 23.21.72 համարը և App Store-ում հասանելի է ներբեռնման համար (առայժմ միայն բետա թեստավորման մասնակիցների համար)։

Հայտնի է, որ WhatsApp-ը նախկինում ուներ օգտատերերի խմբային զանգեր կատարելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, գործառույթը զանգը նախաձեռնողին թույլ էր տալիս ավելացնել միայն 15 կոնտակտ:

WABetaInfo-ն նշում է, որ WhatsApp-ի խմբային զանգերի նոր գործառույթը հեշտացնում է մեծ թվով օգտատերերի միացումը մեկ զանգի ընթացքում՝ նվազագույնի հասցնելով հետագայում մասնակիցներին առանձին-առանձին ավելացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ գործառույթ նախկինում հայտնվել էր WhatsApp-ի բետա տարբերակում Android-ի համար՝ 2.23.19.16 համարով։

Ակնկալվում է, որ խմբային զանգերի թարմացված գործառույթը մեսենջերի հիմնական տարբերակում հասանելի կդառնա մոտ ապագայում։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ