Samsung-ը մշակել է սմարթֆոնների համար ամենահզոր պրոցեսորը. կարո՞ղ է այն գերազանցել Apple A16 Bionic-ին

25 ապրիլի, 2023  19:41

Samsung-ը նոր պրոցեսոր է մշակել սմարթֆոնների համար, որը կարող է լինել շուկայում ամենահզորը։ Exynos 2400-ի թեստավորման առաջին արդյունքները հայտնվել են համացանցում, և թվում է, որ շատ կատեգորիաներում այն ​​նույնիսկ գերազանցում է Apple A16 Bionic պրոցեսորին։

Ինչպես տեղեկացնում է WccfTech-ը, OreXda անունով ինսայդերը Geekbench 5 կայքում կիսվել է Exynos 2400-ի փորձարկման արդյունքներով։ Ըստ այդմ՝  մեկ միջուկային ռեժիմում լավագույն աշխատանքի ցուցանիշների արդյունքներով նոր պրոցեսորը հավաքել է 1711 միավոր, իսկ բազմամիջուկ ռեժիմում՝ 6967 միավոր: Միջին հաշվով, պրոցեսորը հավաքել է 1530 և 6210 միավոր միայնակ և բազմամիջուկ ռեժիմներում համապատասխանաբար:

Նշվում է, որ Exynos 2400-ը 30%-ով ավելի հզոր է Qualcomm-ի ներկայիս առաջատար Snapdragon 8 Gen 2 պրոցեսորից, որով աշխատում է ֆլագմանային Samsung Galaxy S23-ը: WccfTech հեղինակները կարծում են, որ Samsung-ի նոր պրոցեսորը կարող է նույնիսկ ավելի հզոր լինել, քան ապագա Snapdragon 8 Gen 3-ը:

Հետաքրքիր է, որ բազմամիջուկային ռեժիմում նոր Exynos 2400-ը գերազանցում է iPhone 14 Pro Max պրոցեսորին, որը հիմնված է Apple Bionic A16-ի վրա: Apple պրոցեսորը մեկ միջուկային ռեժիմում շարունակում է հավաքել ռեկորդային 1871 միավոր, իսկ բազմամիջուկ ռեժիմում՝ ընդամենը 5344 միավոր (Exynos 2400-ը՝ 6967 բալ)։

Նշենք, որ դեռ հստակ հայտնի չէ, թե երբ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի Exynos 2400 պրոցեսորը: Ամենայն հավանականությամբ, այս չիպը շուկայում կհայտնվի 2024-ի սկզբին Galaxy S24 սերիայի սմարթֆոնների հետ միասին:


 
 
 
 
  • Արխիվ