Porsche-ն ներկայացրել է էլեկտրական հեծանիվ, որն արժե ավելի քան $15,000․ ինչո՞ւ է այն այսքան թանկ

18 ապրիլի, 2024  14:31

Porsche-ն հայտարարել է, որ մի շարք շուկաներում թողարկում է նոր Cross Performance EXC 2nd Gen էլեկտրական հեծանիվը: Արագացման 12 ռեժիմ ունեցող պրեմիում դասի այս հեծանիվն ունի ածխածնային շրջանակ, իսկ գինը բավականին տպավորիչ է՝ ավելի քան 15.000 դոլար, ինչը հիմնականում պայմանավորված է ապրանքանիշով: Տեխնիկական բնութագրերի առումով նոր արտադրանքը շատ առումներով նման է նախկինում թողարկված eBike Cross Performance EXC 2023 մոդելին:

Cross Performance EXC 2nd Gen-ը համալրված է Shimano EP 801 էլեկտրական շարժիչով, որն ունի մինչև 85 Նմ պտտման պահ: Հեծանիվը հասանելի կլինի 504 Վտ/ժ կամ 603 Վտ/ժ մարտկոցի հզորությամբ տարբերակներով։ Ըստ մշակողների՝ ECO ռեժիմում մարտկոցը կարող է անցնել մինչև 100 կմ հեռավորություն։ Մարտկոցը 0-ից 80% լիցքավորումը տևում է մոտ 2,5 ժամ։

Առջևի Fox 34 Float Performance և հետևի Fox Float DPS ամորտիզատորները անհարթ մակերեսներով հեծանիվի ընթացքը դարձնում են հարմարավետ: Ի թիվս այլ առանձնահատկությունների, հեծանիվն ունի նաև Shimano XT արագացման հետևի փոխարկիչ, Magura MT Trail արգելակման սկավառակներ, Continental Cross King անիվներ և Shimano SC-EM800 էկրան, որի վրա ցուցադրվում է տեղեկություն արագության և մարտկոցի լիցքի մասին: Անհրաժեշտության դեպքում կարելի է սմարթֆոնն ամրացնել նաև ղեկին, ինչի համար նախատեսված է Lamical Bike հեռախոսի բռնիչ։

Cross Performance EXC 2nd Gen   (1).jpg (233 KB)

Ինչպես ընկերության նախորդ հեծանիվների դեպքում, Cross Performance EXC 2ND GEN-ը գնելու համար անհրաժեշտ է նախապես պատվիրել Porsche Design կայքում: Յուրաքանչյուր հեծանիվ պատրաստվում է պատվերով և հասանելի կլինի միայն որոշ երկրներում: Օրինակ՝ ԱՄՆ-ում այն ​​հասանելի կլինի 15,665 դոլարով, իսկ Եվրոպայում՝ 14,200 եվրոյով։ Հեծանիվների առաքումը կսկսվի տարվա կեսերին։


 
 
 
 
  • Արխիվ