ԱՄՆ գիտնականները լույսի արագությամբ կատարվող ԱԲ հաշվարկների համար միկրոչիպ են ստեղծել

16 փետրվարի, 2024  20:21

Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի ինժեներները նոր միկրոչիպ են մշակել, որը մաթեմատիկական բարդ հաշվարկների համար էլեկտրականության փոխարեն օգտագործում է լույսի ալիքները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Photonics գիտական ​​ամսագրում:

Ըստ ստեղծողների՝ իրենց կոնստրուկցիայի սիլիկոնային ֆոտոնային պրոցեսորը (SiPh) առաջինն է իր տեսակի մեջ։ Այն թույլ է տալիս կատարել վեկտորային մատրիցաների բազմապատկում, որը արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների հիմքում ընկած նեյրոնային ցանցերի մշակման և գործարկման հիմնական մաթեմատիկական գործողությունն է։

Ինժեներները պարզաբանել են, որ կարողացել են արդյունքի հասնել չիպի ոչ միատեսակ հաստության շնորհիվ՝ որոշակի հատվածներում փոխելով այն 150 նանոմետրի սահմաններում։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել վերահսկել լույսի ցրումը կոնկրետ շաբլոններով՝ առանց այլ նյութեր ավելացնելու։

Գիտնականների կարծիքով՝ սարքը կարող է բարդ հաշվարկներ կատարել գրեթե լույսի արագությամբ։ Բացի դրանից՝ պրոցեսորի ճարտարապետությունը երաշխավորում է վրա հիմնված համակարգերի գրեթե ամբողջական պաշտպանություն, քանի որ չիպը համակարգչի աշխատանքային հիշողության մեջ չի ներբեռնում գաղտնի տեղեկություններ: Սրան հնարավոր է լինում հասնել զուգահեռ հաշվարկների միջոցով:

«Ոչ ոք չի կարող կոտրել գոյություն չունեցող հիշողությունը՝ ձեր տեղեկություններին հասանելիություն ստանալու համար»,- բացատրել է մշակման հեղինակներից մեկը՝ դոցենտ Ֆիրուզա Աֆլաթունին:


 
 
 
 
  • Արխիվ