Անցում Mac-ին. ակնարկ ամեն ինչի ունակ գաջեթների մասին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն

29 մարտի, 2023  13:28

Ի՞նչն է Mac-ն այդքան  առանձնահատուկ դարձնում և ինչու՞ նրանք, ովքեր սկսում են Apple տեխնիկա կիրառել, այլևս պատրաստ չեն վերադառնալ այլ օպերացիոն համակարգերի: Անկասկած, նրա հնարավորություններն առավել քան բավարար են ցանկացած ոլորտի համար։

Գրավիչ է նաև այն, որ ընկերությունը շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ և ականջալուր է օգտատերերի կարծիքներին՝ հատկապես նոր մոդելներ թողարկելիս։ Apple-ի համակարգիչները և նոթբուքերը տեխնոլոգիապես հագեցած են, իսկ ահա ինտերֆեյսի պարզության և ֆունկցիաների օգտակարության մասին բոլորը գիտեն:

Այս հոդվածում մենք մանրամասն կխոսենք այն մասին, թե ինչու՞ ընտրել Mac և ի՞նչ օգտակարություն ունի այն Ձեզ համար:

Աշխատանք և կրթություն

Mac-ն արդյունավետ աշխատանքի համար կատարյալ ուղեկից է, անկախ նրանից՝ դուք բիզնեսով եք զբաղվում, ֆինանսներով թե գիտությամբ: Mac-ն ունի ցանկացած հավելվածով աշխատելու ունակություն, ներառյալ Microsoft Office: Օրինակ, Excel-ը Mac-ի համար հեշտացնում է տվյալների վերլուծությունը՝ նոր հնարավորությունների, բանաձևերի, ֆունկցիաների օգնությամբ:

Mac-2

Զարգացած էկոհամակարգը ևս մեկ ակնհայտ առավելություն է Apple-ի տեխնիկայի օգտին: Ընդամենը մեկ սեղմում՝ iPhone-ի հետ զուգակցվելու և սարքերը իրար միացնելու համար:  Այլևս լարերի կույտը ձեռքի տակ պահելու կարիք չկա. փոխգործակցությունն արագ է կատարվում՝ առանց ժամանակ վատնելու հազարավոր թղթապանակներում ցանկալի ֆայլը որոնելու համար:

Կառավարիչները և գործարարները կարող են հեշտությամբ օգտագործել MacBook կամ iMac՝ հաճախորդի համար փաստաթղթեր պատրաստելու, ֆայլեր, աղյուսակներ և շնորհանդեսներ խմբագրելու համար: Այն նաև անփոխարինելի է սոցիալական ցանցեր կամ առցանց հարթակներ կառավարելու համար, այն դեպքում, երբ, օրինակ,  գովազդում եք նախագծեր կամ այլ աշխատանքներ:

Նոթբուքերի հնարավորությունների հանդեպ առավել պահանջկոտ ուսանողներն ընտրում են MacBook, քանի որ դրանով հեշտ է դասախոսությունների ընթացքում գրառումներ անել, ատենախոսություններ գրել, նոր նյութեր ուսումնասիրել, կատարել առաջադրանքներ: MacBook-ը իդեալական է նաև ՏՏ ոլորտի մասնագետների համար. որակյալ աշխատանքը, ծրագրավորման տարբեր լեզուների առկայությունը,  հարմարավետ ստեղնաշարը և մեծ ու զգայուն touchpad-ը թույլ են տալիս աշխատել ավելի արդյունավետ և արագ: Եթե ​​էկրանի անկյունագիծը կարևոր է, ապա կարելի է ընտրել մոնոբլոկ: Բացի այդ, այն ունի փայլ չարձակող էկրան, որը նվազեցնում է աչքերի լարվածությունը և հեշտացնում է կոդի հետ աշխատանքը: Ձեր տիրապետության տակ է մի ամբողջ համակարգչային բանականություն:

Mac-3

Ստեղծագործություն

Mac-ը հեշտությամբ գործարկում է լուսանկարների խմբագրման, գրաֆիկական դիզայնի և երաժշտության ձայնագրման պրոֆեսիոնալ ծրագրեր: Որակյալ աշխատանքի շնորհիվ կոմպակտ MacBook-ը թույլ է տալիս աշխատել մեծ ֆայլերի և նախագծերի հետ:

Mac-4

Սովորաբար, ստեղծագործ մարդկանց աշխատանքը կապված է անընդհատ շարժման հետ՝ նկարահանումից նկարահանում, ստուդիայից ստուդիա, ուստի համակարգիչն օգտագործելիս կարևոր է դրա մարտկոցի երկարակեցությունը, ինչի շնորհիվ կարիք չի լինի անհանգստանալու հոսանքի աղբյուրի մասին: Mac նոթբուքերն ապահովում են մարտկոցի մինչև 10 ժամ աշխատանք և օժտված են մարտկոցի տոկոսն արագ ավելացնելու հնարավորությամբ: Աշխատանքը ՝ճանապարհին, ճամփորդելիս  հնարավոր է առանց ավելորդ նյարդային լարվածության:  

iMac-ը իդեալական է տանն աշխատելու համար. բոլոր առաջադրանքները կատարվում են արագ և սահուն, նույնիսկ  մեծ ռեսուրսներ պահանջող առաջադրանքները, ինչպիսիք են, օրինակ 4K տեսանյութերի խմբագրումը կամ մեծ պատկերների հետ աշխատանքը: Բարակ և ոճային պատյանը մեծ տեղ չի զբաղեցնի և համահունչ կլինի ցանկացած ինտերիերի հետ:

Mac-5

Կցանկանայինք ընդգծել տեխնիկայի հուսալիությունը: Կարող եք հանգիստ քնել՝վստահ լինելով, որ անավարտ երգը չի կորի, ամեն դեպքում կպահպանվի, դե իսկ հաճախորդը կստանա իր մշակված տեսանյութը կամ լուսանկարները պայմանավորված ժամկետների ընթացքում: Apple-ի տեխնիկան, անկասկած, ֆորս-մաժորային իրավիճակների և  «մահվան կապույտ էկրանների»՝ The blue screen of death-ի մասին չէ:

Ժամանց

Չմոռանանք նաև հանգստի մասին. Mac-ում կարող եք տեղադրել բազմաթիվ ռեսուրսներ պահանջող խաղեր, ինչպես նաև դիտել ֆիլմեր և հեռուստահաղորդումներ վառ և չփայլող էկրանով: Միևնույն ժամանակ, 8K տեսանյութերը նվագարկվում են առանց խափանումների, իսկ խաղերն աներևակայելի սահուն են աշխատում: DOTA 2-ի, League of Legends-ի, Shadow of the Tomb Raider-ի և նույնիսկ The Sims 4-ի գիտակները հաստատ գիտեն, որ սարքը կհամապատասխանի խաղերի բոլոր պահանջներին՝ առանց մեկ աստիճան տաքանալու: Բացի այդ, ներկառուցված «խանութում» բոլորը կգտնեն նախասիրությունների հավելվածներ: Սիմուլատորներ, ռազմավարություններ, քվեստներ, մրցավազք, սպորտ և այլն – դուք, վստահաբար, կգտնեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Mac-ի ցանկացած մոդել բավարար է ամենօրյա կարիքների համար։

Mac-6

Ի՞նչ ենք մենք ընտրում

Mac-ը հեռանկար ունեցող սարք է: Այստեղ ամեն ինչ հավասարակշռված է՝ հնարավորություններից մինչև արժեք: Մուտքագրեք տեքստեր, աշխատեք կոդի, գրաֆիկայի, տեսանյութի և ձայնի հետ. և՛ նոթբուքերը, և՛ մոնոբլոկերը կկատարեն ամենաբարդ աշխատանքային խնդիրները: Ցանկացած առօրյա գործ իսկապես կդառնա հաճելի ժամանց։

Mac-7

Ընտրությունը նույնպես խնդիր չէ. MacBook-ն ունի մաքսիմալ հասկանալի մոդելային գիծ. յուրաքանչյուրն իր համար կգտնի տարբերակ, որը հարմար է արժեքին և բնութագրին: Եթե ​​նախընտրում եք աշխատել տնից, ապա դիտարկեք iMac, MacMini  կամ MacStudio տարբերակները:

Հետևապես, եթե երկար ժամանակ է, ինչ պատճառ եք փնտրում Mac ձեռք բերելու համար, ապա հիմա ճիշտ ժամանակն է դա անելու: Ձեռք բերման բարենպաստ պայմաններ միայն լիազորված վերավաճառողներից. iSpace խանութ-սրահում MacBook Air-ի արժեքն է սկսած 434 900 դրամից: Գնելով հիմա՝ դուք կխնայեք մինչև 112 000 դրամ: Հասանելի է նաև 36 ամիս ապառիկով:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ