Ոչ մի րոպե առանց Apple Watch-ի․ կանանց և տղամարդկանց հայացքը ժամացույցների նոր մոդելներին

16 դեկտեմբերի, 2022  12:18

Սեպտեմբերի սկզբին Apple-ը թարմացրեց իր խելացի ժամացույցների շարքը Apple Watch Series 8 և երկրորդ սերնդի Apple Watch SE մոդելներով: Նոր արտադրանքը որոշեց գնահատել մի ամուսնական զույգ, բայց փոքր ինչ անսովոր կերպով: Համեմատելով գաջեթները՝ նրանք սեփական հետազոտությունն անցկացրին՝ ստուգելով, թե նրանցից յուրաքանչյուրը որքան հաճախ է ժամացույց օգտագործում և արդյոք դրանք իսկապես հեշտացնում են մարդու կյանքը։

Բակուրն ու Մարինան վաղուց հետաքրքրված են Apple-ի տեխնիկայով, բաց չեն թողնում ամենամյա շնորհանդեսները և նոր մոդելների թողարկումից հետո անմիջապես փոխում են գաջեթները։ Այս անգամ գրեթե միաժամանակ թողարկվեցին Apple Watch Series 8-ը և Apple Watch SE-ն, ինչը մեր հերոսներին դրդեց փոքրիկ փորձարկում կատարել։ Իմաստը՝ օրվա ընթացքում ժամանակը ստուգելուց բացի նաև տարբեր պահանջների համար գաջեթի օգտագործման քանակը գրանցելն է:

«Apple Watch-ն ինձ համար ամենահարմար գաջեթներից մեկն է, այն նման է անձնական քարտուղարի, որը հստակ գիտի, թե ե՞րբ, ի՞նչ և ո՞ր ժամին եմ պլանավորել գործերս, ինչպես նաև հետևում է իմ որպիսությանը», – ասում է Բակուրը, ով ընկերության սեփականատեր է և պարզապես մշտապես զբաղված մարդ: Նրա կինը նույնպես չի պատկերացնում օրն առանց ժամացույցի. Մարինան աշխատում է գովազդային գործակալությունում և պետք է կապի մեջ լինի օրը 24 ժամ:

Մարինային դուր է եկել երկրորդ սերնդի SE նոր Apple Watch-ը «տիեզերական մոխրագույն» երանգով, իսկ Բակուրն ընտրել է Apple Watch Series 8-ը, որը վիզուալ ավելի մեծ է 20%-ով և պատրաստված է չժանգոտվող պողպատից: Ժամացույցն առանձնանում է նաև Always on display ֆունկցիայի առկայությամբ՝ նույնիսկ կողպէկրանին ցուցադրվում են հիմնական ծանուցումները։

Մարինան անմիջապես փոխում է գոտին. «Ժամացույցն ամեն դեպքում աքսեսուար է, և ինձ համար կարևոր է, որ ամեն ինչ համապատասխանի կերպարիս։ Ի դեպ, ուրախ եմ, որ իմ բոլոր ժամացույցների հին գոտիները համապատասխանում են նոր Apple Watch SE-ին։ Ամուսինն այս հարցում ավելի պահպանողական է, հաճախ է կրում ֆիրմայինը, որը ներառված է փաթեթի մեջ, բայց հատուկ առիթների համար էլ մի քանի տարբերակ ունի»։

Քիչ անց ժամացույցները նույնպես անձնականացվեցին. Մարինան ընտրեց էկրանի նուրբ նկար և տեղադրեց այն հավելվածները, որոնք նա ամենից հաճախ օգտագործում է, իսկ Բակուրը նախընտրեց անալոգային ժամացույցներ և հավելվածներ, որոնք վերահսկում են սեփականատիրոջ առողջությունը:

Երկուսն էլ պատրաստ են փորձարկմանը:

AppleWatch_2

Առավոտյան ժամացույցը արթնացրեց մեր հերոսներին, որից հետո անմիջապես առողջական վիճակը ստուգվեց: Apple Watch Series 8-ը հագեցած է երրորդ սերնդի օպտիկական սենսորով, որը չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը, ստուգում է քնի որակը, տեղեկացնում է զարկերակի աճի կամ նվազման մասին, վերահսկում է առիթմիան. անհրաժեշտության դեպքում Բակուրն ամեն ինչ ունի հսկողության տակ , նրա ժամացույցը կարող է նույնիսկ սրտի կարդիոգրամա անցկացնել։ Apple Watch SE-ն մի փոքր ավելի քիչ հնարավորություններ ունի, սակայն խելացի ալգորիթմները նույնպես ճշգրիտ են կատարել բոլոր չափումները:

«Ամուսնուս ընտրած ժամացույցի մեկ տարբերակն ինձ իսկապես զարմացրեց, խոսքը ներկառուցված ջերմաչափի մասին է, - նշում է Մարինան: – Այն չափում է մարմնի ջերմաստիճանը, ներառյալ գիշերը, յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ: Apple Watch Series 8-ի միջոցով կնոջ օրացույցը պահելու հնարավորություններն ընդլայնվում են, քանի որ դուք կարող եք հետևել ցիկլի ժամանակաշրջաններին և նույնիսկ հետևել հորմոնալ տատանումներին»:

Մարինան աշխատանքի գնալուց առաջ ժամացույցն օգտագործել է 3 անգամ՝ անջատել է ահազանգը, ստուգել իր պլանները և պատասխանել մոր անսպասելի զանգին։

Բակուրը ժամացույցն օգտագործել է 6 անգամ. բացի զարթուցիչից և ժամանակը ստուգելուց, նա մեկ-երկու կարճ հաղորդագրություն է ուղարկել և գնացել է վազքի՝ ֆիքսելով իր արդյունքները հավելվածում։

AppleWatch_3

«Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ես ակնհայտորեն կանցնեմ ամուսնուս Apple Watch-ի օգտագործման հարցում, – զգուշացնում է Մարինան։ – Աշխատանքի ընթացքում ես գրեթե ամեն ինչ անում եմ՝ ձայնային հրամաններ տալով Siri-ին: Նաև սովորություն ունեմ ստուգել փոստային բոլոր ծանուցումները, ակնթարթային հաղորդագրություններն ու պատասխանել դրանց, այսպես օրինակ, «վազում եմ հանդիպման», «ինձ դուր է գալիս», «գործերս հասել են կոկորդիս» և այլն»:

Իսկապես, Բակուրը ժամացույցն օգտագործել է 15 անգամ՝ հիմնականում էլեկտրոնային փոստը ստուգելու, հաղորդագրության կամ զանգի պատասխանելու, իր ժամանակացույցը կարգավորելու, և գործընկերոջ հետ հանդիպման վայր արագ հասնելու երթուղին գծելու համար: Մարինայի ցուցանիշը 2 անգամ բարձր է ստացվել՝ բացի աշխատանքային խնդիրներից, նրան հաջողվել է ստուգել ծնողների առողջական վիճակը։ Family Setup ֆունկցիայի օգնությամբ շատ հեշտ է հետևել ձեր iPhone-ի այլ ժամացույցների բոլոր անհրաժեշտ ցուցանիշներին: Նա նաև իր գտնվելու վայրը ուղարկել է ամուսնուն, որպեսզի նա կարողանա աշխատանքից հետո գնալ լողի պարապմունքների:

Զույգը մարզումների ժամանակ ընդհանրապես չի օգտագործել ժամացույցը, թեև երկու մոդելներն էլ անջրանցիկ են և կարելի է կրել ջրային սպորտով զբաղվելիս։ Apple Watch Series 8-ն ունի IP6X ջրի և փոշու պաշտպանության վարկանիշ: Ինչը նշանակում է, որ դրանք կարելի է օգտագործել լողավազանում կամ ծովում լողալու համար:

AppleWatch_4

Մարզվելուց հետո՝ ընթրիք ձեր սիրելի սրճարանում, որը չէր կարող անցնել առանց աշխատանքային հարցերի լուծման՝ կրկին ամեն ինչ արագ և հեշտ է գաջեթի միջոցով, որպեսզի չշեղվեք անձնական խոսակցություններից։

«Վճարումը նույնքան արագ է։ Ձեռքի մեկ շարժում, և ամեն ինչ պատրաստ է, դրամապանակում և գրպաններում որոնելն անիմաստ է, քարտը փնտրելը՝ նույնպես, – կարծում է Բակուրը։ – Ժամանակակից աշխարհում դրա համար ժամանակ չկա. Մարդը ցանկանում է առավելագույն հարմարավետություն»:

Արդյունքները

Օրվա ընթացքում Մարինան օգտագործել է իր Apple Watch SE-ն առնվազն 52 անգամ։ Նա գոհ է ժամացույցից, բայց, այնուամենայնիվ, մտածում է ավելի թանկ Series 8 մոդել գնելու մասին. «Իմ կարծիքով, Apple Watch SE-ն նորաձև տեսք ունի և  իր օպտիմալ չափի շնորհիվ, հիանալի կտեղավորվի նույնիսկ ամենանրբակազմ աղջկա դաստակին: Այս ժամացույցն ունի գործառույթների լայն շրջանակ և կարող է հիանալի ուղեկից լինել օրվա ընթացքում: Իսկ օրիգինալ գոտիների մեծ տեսականին թույլ է տալիս ժամացույցը դարձնել ցանկացած տեսքի՝ սպորտային, առօրյա, ռոմանտիկ: Դա շատ կարևոր է հատկապես կանանց համար»:

Բակուրը մոտ 43 անգամ դիպել է իր Apple Watch Series 8-ին։ «Զգալի առավելություններից և բարելավումներից ես կնշեի իմ առողջությանը հետևելու բարելավված ծրագրակազմը, օգտագործողի համար հարմար դիզայնը, ջերմաստիճանի նոր սենսորը և, իհարկե, Always On Display ֆունկցիան: Մոդելը միանշանակ առաջընթաց է գրանցել»։

Դեկտեմբերի 16-ից Apple Watch SE2 (NY) մոդելի վրա գործում է հատուկ առաջարկ։ Ապրանքատեսակը Apple-ի պաշտոնական ներկայացուցիչներից՝ Mobile Centre, iSpace, ZigZag, Vega, iStore, UCOM սրահներից գնելու դեպքում, արժեքը՝ սկսած 135 900 դրամ-ից։ Շահույթը կկազմի 13 000 դրամ։ Հասանելի են 36 ամիս ապառիկով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ