Նոութբուքերում օպերատիվ հիշողության (RAM) ծավալի մի քանի տարվա հետևողական աճից հետո խոշոր վենդորները սկսել են կրկին թողարկել մոդելներ՝ բազային կոնֆիգուրացիաներում 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Այս մասին հայտնում է Tom's Hardware պարբերականը։
Գլխավոր գործոնը դարձել է օպերատիվ հիշողության (DRAM) կտրուկ թանկացումը։ Գների աճը կապված է այն ընկերությունների կողմից հսկայական պահանջարկի հետ, որոնք ենթակառուցվածքներ են կառուցում արհեստական բանականության համար։ Արտադրողները (Samsung, SK hynix, Micron) վերաբաշխում են հզորությունները հօգուտ բարձր մարժայով սերվերային մոդուլների, ինչը հանգեցնում է դեֆիցիտի և գների աճի սպառողական սեգմենտում։
Օրինակներ՝
Հենց արհեստական բանականության զարգացումն է սկզբում արագացրել անցումը 16 ԳԲ-ին, իսկ այժմ, հիշողության թանկացած գների պատճառով, ստիպել է արտադրողներին կրկին առաջարկել 8 ԳԲ-ով առավել մատչելի կոնֆիգուրացիաներ։
Արհեստական բանականության բումով պայմանավորված՝ օպերատիվ հիշողության գների կտրուկ աճի պատճառով նոութբուքեր արտադրողները (Dell, Acer, Microsoft և նույնիսկ Apple) սկսել են վերադառնալ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ կոնֆիգուրացիաներին։ Այս միտումը հակասում է նախորդ տարիներին, երբ 16 ԳԲ-ը դառնում էր նոր ստանդարտ։ Այժմ 8 ԳԲ-ը նորից հայտնվում է նույնիսկ հարաբերականորեն թանկ մոդելներում՝ գնորդների համար ընդունելի գին պահպանելու նպատակով։
month
week
day