iPod-ի փոխարինո՞ղ․ Apple-ը կարող է ներկայացնել AirPods-ի նոր լիցքավորիչ՝ սենսորային էկրանով

5 ապրիլի, 2023  18:07

Դեռ անցյալ տարվա գարնանը Apple-ը դադարեցրեց իր երբեմնի հայտնի iPod նվագարկչի արտադրությունը: Այնուամենայնիվ, այս սարքի որոշ գործառույթներ կարող են տեղափոխվել AirPods-ի լիցքավորիչ-պատյան և այն վերածել բոլորովին նոր արտադրանքի:

Apple-ի նոր արտոնագրում նկարագրվում է մի սարք, որը կոնցեպտուալ առումով նման է նվագարկչի. իսկ տեխնիկապես այն AirPods լիցքավորիչ-պատյան է սենսորային էկրանով, որը թույլ է տալիս կառավարել երաժշտությունը կամ այլ աուդիոֆայլերի նվագարկումը՝ առանց սմարթֆոնի։

apple-patent-concept.jpg (425 KB)

Այնուամենայնիվ, լիցքավորիչ-պատյանի գործառույթներն ակնհայտորեն դրանով չեն սահմանափակվում. այն կարող է նաև ցուցադրել ականջակալների հետ զուգակցված սմարթֆոնին ստացված հաղորդագրություններ, բացի դրանից, այն կարող է օգտագործվել սմարթֆոնի տեսախցիկը կառավարելու, քարտեզների ցուցադրման, եղանակն իմանալու և այլ նպատակներով։

Նման պատյանը կարող է բավականին լայն հնարավորություններ ստանալ։ Մյուս կողմից, եթե դրանք չափազանց շատ լինեն, կստացվի, որ դրանց մեծ մասը կկրկնօրինակի սմարթֆոնի գործառույթները։ Այնուամենայնիվ, որոշ պարզ առաջադրանքների համար շատ օգտատերեր կարող են նախընտրել փոքր և թեթև լիցքավորիչ-պատյանը iPhone-ի փոխարեն:

Նշենք, որ խոսքն առայժմ միայն արտոնագրի մասին է, և դեռ հայտնի չէ, թե արդյոք այն երբևէ կիրականացվի սերիական արտադրանքում։                                                                                                               


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ