Տեխնոլոգիաներ, որոնք ոգեշնչում են. Apple-ի նորույթներն արդեն հասանելի են նախապատվերի համար

20 սեպտեմբերի, 2024  15:25

Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունն ուրախացրեց իր երկրպագուներին երկար սպասված շնորհանդեսով: 2024 թվականին ներկայացվեցին հետաքրքիր նորույթներ, որոնց նախնական պատվերները Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում կմեկնարկեն  սեպտեմբերի 20-ից։

Այս հոդվածում կպատմենք 16-րդ սերնդի iPhone-ի այն գլխավոր  առավելությունների մասին, որոնք սարքը գրավիչ են դարձնում բոլորի համար:

Նախքան ակնարկին անդրադառնալը, հիշեցնենք, որ Apple-ի սարքավորումները պետք է ձեռք բերել միայն ընկերության լիազորված գործընկերներից, որտեղ կստանաք ոչ միայն շահավետ առաջարկներ վաճառքի առաջին օրերին, այլև գրագետ խորհրդատվություն որևէ սարք կամ պաշտոնական ծառայություն ընտրելիս:

16-րդ սերնդի iPhone-ը գալիս է իր սենսացիոն iOS 18-ով: Փորձենք հասկանալ՝ ինչ առավելություններ ունի այս օպերացիոն համակարգը:

  1. Հիմնական էկրանի անհատականացում

Փոխեք պատկերակների գույները, տեղերն ու չափսերը: Արագ մուտքի կոճակներն այժմ կարելի է փոփոխել ըստ ցանկության։

  1. Հավելվածի գաղտնաբառերը

Այլևս կարիք չկա հիշելու կամ գրելու տարբեր ծառայությունների գաղտնաբառերը. այժմ դրանք բոլորն ապահով կերպով պահված են ձեր հեռախոսում և անհրաժեշտության դեպքում սինքրոնանում են ձեր Apple սարքերի հետ։

  1. Face ID-ի միջոցով հավելվածների արգելափակում և հավելվածները թաքցնելու հնարավորություն

Կարող եք ընտրել՝ որ հավելվածներն արգելափակել Face ID-ի միջոցով և որոնք թաքցնել հիմնական էկրանի վրայից։

  1. Խելացի հաշվիչ

Բարդ խնդիրներ լուծելը շատ ավելի հեշտ է դարձել, քանի որ iPhone-ի հաշվիչը հեշտությամբ կարող է անել դա։

  1. Դադարի կոճակը՝ տեսահոլովակ նկարահանելիս

iPhone-ի տեսախցիկը հագեցած է դադարի կոճակով, ինչը նշանակում է, որ կարող եք ամբողջական տեսահոլովակ նկարահանել միանգամից մեկ ֆայլով, պարզապես սեղմեք դադարի կոճակը, փոխեք կադրը և շարունակեք նկարահանումը:

Տեսնե՛նք՝ ուրիշ ի՞նչ նորություն կա 16-րդ սերնդի iPhone-ում։

iPhone 16 Pro-ն հագեցած է իրական ֆոտոստուդիայով՝ բաղկացած չորս ոսպնյակներից։ Ուզու՞մ եք ստանալ գիշերային նկարներ։ Ո՛չ մի խնդիր։ Այժմ ստուդիական կադրեր  ստանալն  իրականություն է, քանի որ նույնիսկ 4K-ով կարելի է նկարահանել slo-mo տեսահոլովակներ:

2-2.jpg (758 KB)

iPhone 16 շարքի առավելությունը տեսախցիկի կառավարման կոճակն է, որն ավելի պարզ և հետաքրքիր է դարձնում նկարահանման գործընթացը:

3 (2).jpg (1.84 MB)

Pro տարբերակն օժտվել է կաղապարի նոր գույնով՝ Desert Titanium, մինչդեռ պահպանվել են արդեն ծանոթ գույները՝ Black Titanium, White Titanium և Natural Titanium։

 4-1.jpg (2.18 MB)

Թարմացվել են նաև iPhone 16-ի հիմնական մոդելների գույները՝ դրանք վառ Ultramarine, Teal, Pink և դասական սև ու սպիտակն են։

iPhone 16-ը և iPhone 16 Plus-ն տարբերվում են նորացված տեսախցիկի մոդուլով: Ի դեպ, տեսախցիկներն ավելի հզոր են դարձել, իսկ կաղապարի վրա հայտնվել է Camera Control կոճակը՝ ճիշտ այնպես, ինչպես iPhone 16 Pro-ի դեպքում։

 5-1.jpg (3.65 MB)


Նախնական պատվերի ժամանակահատվածում և վաճառքի առաջին օրերին՝ մինչև սեպտեմբերի 29-ը, կարող եք ձեռք բերել նոր iPhone 16 Pro-ն ապառիկ տարբերակով Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ առաջին 18 ամիսներին վճարելով սկսած ամսական ընդամենը 32945 դրամից։ Եվ այս ամենը IDBank Rocket Line-ի միջոցով։


Բացի այդ, Apple-ը մեզ ներկայացրել է ևս մի քանի նորույթ՝ AirPods ականջակալների թարմացված շարք և Apple Watch-ի նոր մոդելներ։

  • 4-րդ սերնդի AirPods-ը հայտնվել է երկու տարբերակով՝ աղմուկի չեզոքացման ռեժիմով և առանց դրա:
  • AirPods Max-ն օժտվել է արդեն ստանդարտ համարվող USB-C պորտով և հասանելի է նոր գույներով:
  • Իսկ բարձրակարգ AirPods Pro-ն այժմ կարող է որոշել ձեր լսողության մակարդակը և ձայնը հարմարեցնել ստացված արդյունքներին։

ImportedPhoto.748440220.477831.jpeg (1.08 MB)

Նոր 10-րդ սերիայի Apple Watch-ն ունի ավելի բարակ պատյան և էկրան, որն ավելի մեծ է, քան Apple Watch Ultra-ինը:

Apple Watch Ultra-ն նույնպես թարմացվել է մարզիկների համար նախատեսված նոր տարբերակներով, և վստահ ենք, որ սարքի երկրպագուները կգնահատեն։


Նոր Apple Watch-ը կարող եք նախապես պատվիրել այսօր։ Իսկ նախնական պատվերի ժամանակահատվածում և վաճառքի առաջին օրերին՝ մինչև սեպտեմբերի 29-ը, IDBank Rocket Line-ի միջոցով կարելի է ձեռք բերել նոր AirPods կամ Apple Watch ապառիկ տարբերակով՝ առաջին 18 ամիսների համար:


Նախնական պատվերներ կարելի է անել Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ iSpace, Mobile Centre, Vega, VLV, Ucom, iStore, Telecom Armenia, Viva Armenia։


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
  • Read also
 
 
  • Archive