Apple-ը կվերսկսի բյուջետային iPhone-ի արտադրությունը․ ե՞րբ կթողարկվի iPhone SE 4-ը և ի՞նչ է հայտնի դրա մասին

28 փետրվարի, 2023  19:35

Դեռևս 2022 թ․ վերջին վերլուծաբաններն ասում էին, որ Apple-ը կարող է ամբողջությամբ հրաժարվել սմարթֆոնների բյուջետային շարքից՝ iPhone SE-ից, կամ երկար ժամանակ հետաձգել նոր հեռախոսների թողարկումն այս շարքից։ Այժմ, սակայն, վերլուծաբան Մինգ-Չի Կուոն պնդում է, որ Apple-ը վերսկսել է աշխատանքը այս շարքի նոր iPhone-ի վրա։

Վերլուծաբանի կարծիքով՝ iPhone SE 4-ը զանգվածային արտադրության կարող է դուրս գալ 2024 թ․ առաջին եռամսյակում։ Սմարթֆոնը, ամենայն հավանականությամբ, շատ առումներով նման կլինի iPhone 14-ին՝ ինչպես կորպուսով, այնպես էլ 6,1 դյույմ անկյունագծով OLED էկրանով: «Ներքին» փոփոխությունները նույնպես, հավանաբար, նվազագույն կլինեն։

Կարծիք կա նաև, որ սմարթֆոնը Qualcomm 5G մոդեմի փոխարեն կստանա 5G մոդեմ, որը մշակվել է հենց Apple-ի կողմից։

Քանի որ iPhone SE 4-ը կհայտնվի միայն 2024 թ․, այսինքն՝ նույն տարին, երբ կթողարկվի iPhone 16-ի շարքը, հավանական է, որ մինչ այդ iPhone 15-ի ստանդարտ մոդելները համալրվեն A16 չիպերով, և չի բացառվում, որ iPhone SE 4-ը նույնպես ստանա A16 չիպ:

Apple-ի ապագա էժան սմարթֆոնի այլ բնութագրերի մասին ոչինչ հայտնի չէ։ Թե որքան էժան կլինի այն, նույնպես դժվար է ասել, բայց փորձագետներն ակնկալում են, որ այն առնվազն ավելի էժան կլինի, քան մյուս iPhone-ները, որոնք կթողարկվեն նույն տարում: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ