WhatsApp մեսենջերն ունի նոր գործառույթ։ Խոսքը վերաբերում է Picture-in-picture գործառույթին, որը նախատեսված է տեսազանգերի համար: Առայժմ այս գործառույթը հասանելի է միայն հավելվածի բետա տարբերակում և աշխատում է iOS 16.1-ի և այս օպերացիոն համակարգի ավելի ուշ թողարկված տարբերակներով սարքերի վրա։ Օգտատերերի ավելի լայն շրջանակի համար գործառույթը հասանելի կդառնա առաջիկա օրերին։
Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, նոր գործառույթը թույլ է տալիս օգտվել այլ հավելվածներից WhatsApp-ի տեսազանգերի ժամանակ։ Picture-in-picture ռեժիմն անմիջապես հայտնվում է բազմաֆունկցիոնալ աշխատանքի ժամանակ այն օգտահաշիվներում, որոնցում նոր գործառույթն արդեն հասանելի է։
Վերջերս WhatsApp մեսենջերում մեկ այլ նոր գործառույթ է ավելացել՝ Message Yourself, որը օգտատիրոջը թույլ է տալիս ինքն իրեն հաղորդագրություններ, նշումներ ուղարկել՝ հեշտացնելով համապատասխան տեղեկություններին ու հիշեցումներին արագ հասանելիությունը:
WhatsApp-ը Android-ի 2.22.24.18 բետա տարբերակում վերջերս նաև ներկայացրել է մեկ այլ գործառույթ, որը թույլ է տալիս մեկ օգտահաշիվն օգտագործել միանգամից մի քանի սմարթֆոնների վրա։
WhatsApp-ի՝ վերջերս գործարկած նոր հնարավորություններից է նաև Communities-ը, որը նախատեսված է խմբերով հաղորդակցվելը հեշտացնելու համար։ Այն նաև մինչև 32 հոգու հետ տեսազանգեր կատարելու հնարավորություն է ընձեռում:
Վերջերս մեսենջերն ավելացրել է նաև անձնական չատերում հարցումներ անցկացնելու, վիրտուալ ավատար ընտրելու և ձայնային հաղորդագրությունների նվագարկումը 1,5-2 անգամ արագացնելու հնարավորություն։
WhatsApp-ի մեկ այլ նոր գործառույթ է նաև Call Links-ը, հնարավորություն է տալիս հիպերլինքի միջոցով օգտատերերին հրավիրել խմբային զանգին միանալու համար։ Ընդորում՝ կապ չունի, թե դա տեսազա՞նգ է, թե ձայնազանգ։
ամիս
շաբաթ
օր