Նոյեմբերի 29-ին՝ 18:00-ին, հայտնի ռուս գիտնական-ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշան «Անկեղծ զրույց ժողովրդագրության մասին» խորագրով դասախոսություն կկարդա Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում։ Դասախոսությունից առաջ NEWS.am Tech-ը Ռակշայի հետ զրուցեց համաշխարհային ծնելիության ներկա իրավիճակի և այն մասին, թե արդյոք ծնելիության անկումն իսկապես խնդիր է մոլորակի համար։
Ռակշան ներկայացրեց Ռուսաստանում և Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները, որոնց նա կանդրադառնա նաև իր դասախոսության ժամանակ։ Նա նաև կքննարկի, թե ինչպես կփոխվեն ծնելիության և մահացության մակարդակները մինչև 2030, 2050 և 2100 թվականները։
After party-ի տոմսերը ներառում են ընթրիք Ռակշայի հետ միջոցառումից հետո, որտեղ մասնակիցները կարող են անձամբ խոսել գիտնականի հետ։ Տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումով։
Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի անկախ հետազոտությունների զարգացմանը։





