Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, տեսական ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Արմեն Սեդրակյանի հետ փորձենք հասկանալ, թե ինչ են աստղերը, ինչպես են դրանք առաջանում և զարգանում, և ինչ է տեղի ունենում վերջում, երբ նրանց կյանքն ավարտվում է։
Արմեն Սեդրակյանը Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ֆրանկֆուրտի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է։ Նա մոտ 120 գիտական աշխատանքների հեղինակ է։





