ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը X սոցցանցի իր էջում հրապարակել է հայկական առաջին արբանյակի՝ ArmSat-1-ի արած լուսանկարները։

«Մեր գեղեցիկ հայրենիք Հայաստանը տարբեր եղանակներին՝ ուղեծրից նկարահանված ARMSAT-1-ի կողմից»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել 2022-ի մայիսի 25-ին SpaceX ընկերության տիեզերանավով, ինչը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

ArmSat-1-ը նախատեսված է սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ճանապարհաշինության և այլ նպատակների համար։

 

Armsat1-2.jpg (407 KB)

Armsat1-4.jpg (274 KB)

Armsat1.jpg (352 KB)

Armsat1-3.jpg (283 KB)