Եղանակին հետևող ճապոնական Himawari 9 (Արևածաղիկ 9) արբանյակը մասամբ շարքից դուրս է եկել և չի կարողանում փոխանցել ամպերի պատկերները, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական գործակալության մամուլի ծառայությունը։
«Ներկայումս թայֆունի և հրաբխային մոխրի որոշ տեսակների մոնիտորինգը մասամբ դադարեցվել է, սակայն նախազգուշացումների կամ ցուցումների հետ կապված խնդիրներ չկան», - ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ իրենք հետաքննում են անսարքության պատճառները։
Ճապոնիան պարբերաբար է ենթարկվում տարբեր բնական աղետների։ Վերջին անգամ այս տարվա օգոստոսին Ճապոնիային հարվածել էր «Շանսան» ուժեղ թայֆունը, որը երկրի հարավարևմտյան շրջաններում տեղատարափ անձրևների ու հզոր քամիների պատճառ դարձավ։
Ամռանը ԱՄՆ-ն հայտարարել էր ռուսական Resurs-P արբանյակի ոչնչացման մասին, որը Երկրի ցածր ուղեծրում ավելի քան 100 մասի էր բաժանվել։ 2021-ին Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել էր իր արբանյակներից մեկի վրա հակաարբանյակային զենք փորձարկելու մեջ, ինչի հետևանքով ավելի քան 1500 բեկոր է հայտնվել, որոնք հսկողության տակ են վերցվել։






