Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն օգնել ձեռագրի հետազոտության հարցում, որքան դժվար է մարդու ձեռագիրը կեղծելը և առհասարակ արդյոք հնարավո՞ր է այն կեղծել։

Ինչպե՞ս է ուղեղի վրա ազդում, երբ երեխան ձեռագիր գրելու փոխարեն սկսում է գրել համակարգչի ստեղնաշարով, ինչո՞ւ են բժիշկները որպես կանոն անհասկանալի ձեռագրով գրում։

Արդյոք վիզուալ առումով աջլիկ և ձախլիկ մարդկանց ձեռագրերը տարբերվո՞ւմ են միմյանցից, թե ոչ։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Բա իմացա՞ր» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք Ձեռագրի գիտական ​​հետազոտությունների ինստիտուտի (Շվեյցարիա) գիտական հարցերով տնօրեն Յուրի Չեռնովի հետ։

«Բա իմացա՞ր»-ի՝ տեխնոլոգիական և գիտական ոլորտներին առնչվող հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia-ն:

Հարցազրույցը կարող եք դիտել ստորև։