Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետևանքով Երկրի ուղղությամբ թռչում է պլազմայի հսկայական ամպ, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը։

«Երեկվա բռնկումն ուղեկցվել է պլազմայի բացառիկ արագ արտանետմամբ, որը Երկիր կհասնի այսօր, իսկ որոշ գնահատականներով ․․․ Այս անգամ, ցավոք, Երկիրը չի կարողանա խուսափել: Պլազմային ամպը չափերով չափազանց մեծ է, և դրա լայնության սահմանը գերազանցում է բոլոր հնարավոր չափման սխալները»,- զգուշացնում են գիտնականները:

Հոկտեմբերի 10-ին մոլորակ կհասնեն արեգակնային նյութի ամենախիտ միջուկները։ Այնուհետև կսկսվի հինգերորդ, ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկը: Հաջորդ օրը դրա հզորությունը կնվազի մինչև չորրորդ մակարդակ։ Նախնական կանխատեսումների համաձայն՝ տիեզերական եղանակը կտևի երեք օր։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Արեգակի վրա X դասի նոր հզոր բռնկում է գրանցվել, ինչի արդյունքում արեգակնային պլազմայի արտանետում է տեղի ունեցել։ Եթե պլազման հասնում է Երկիր, ապա մեր մոլորակի վրա այն կարող է առաջացնել բռևափայլեր և ռադիոկապի խափանումներ։