2024-ին ՌԴ-ում մարդիկ սկսել են ամսական ավելի քան 11 ժամ ծախսել բջջային խաղերի վրա, ինչը 85%-ով ավելի է, քան 2023-ին։ Այս մասին ասվում է Yota-ի վերլուծաբանների ուսումնասիրության մեջ, որը հասանելի է դարձել Gazeta.Ru-ին։
Բջջային առցանց խաղերի վրա օգտատերերի ծախսած միջին ամսական ժամանակը կազմում է 11 ժամ 30 րոպե, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր մոտ 6 ժամ 10 րոպե։ Աճել է նաև խաղային հավելվածներից օգտվողների թիվը. տարեսկզբից հայտնի բջջային խաղերի լսարանը հուլիսին աճել է 28%-ով, իսկ 2023-ի հուլիսի համեմատ՝ 53%-ով։
2024-ի առաջին վեց ամիսների ընթացքում ծախսված ինտերնետ-թրաֆիկի ծավալով առաջատարը եղել է Mobile Legends խաղը, որը մեկ տարի առաջ զբաղեցնում էր երրորդ տեղը։ Նրան հաջորդում են ROBLOX-ը, Minecraft-ը, Of Duty-ն և Gardenscapes-ը:
Բջջային խաղերի ընդհանուր տրաֆիկի 34%-ը բաժին է ընկնում 36-45 տարեկան անձանց, 26-35 տարեկան բաժանորդներին՝ 28%-ը, իսկ 46-55 տարեկան օգտվողներին՝ 17%-ը։ Տղամարդիկ կազմում են բջջային խաղերի բոլոր օգտատերերի 52%-ը և սպառում ընդհանուր տրաֆիկի 54%-ը։
Yota-ի տվյալներով՝ 2024-ին բջջային խաղերի համար ինտերնետ տրաֆիկի ամենամեծ ծավալը սպառում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ուֆայի բնակիչները։ Գեյմերների ակտիվության առումով լավագույն հինգ շրջանները ներառում են նաև Չիտան և Նովոսիբիրսկը:






