Samsung-ը նախատեսում է ընդլայնել Galaxy AI-ի աջակցությունը և այն կիրառել միջին դասի Galaxy A սարքերում՝ սկսած 2024-ի մոդելներից։

Ըստ SamMobile-ի հրապարակած տեղեկատվության՝ առաջին սարքերը, որոնք կստանան Galaxy AI-ի աջակցություն, կլինեն Galaxy A35-ը և Galaxy A55-ը։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ One UI 6.1.1 թարմացման ճշգրիտ ամսաթիվը, որը թույլ կտա կիրառել Galaxy AI-ն այս սարքերում, դեռևս հայտնի չէ: Բացի դրանից՝ Galaxy AI-ի ոչ բոլոր հնարավորությունները հասանելի կլինեն Galaxy A35-ում և Galaxy A55-ում. Samsung-ը, ամենայն հավանականությամբ, կբացառի նրանք, որոնք պահանջում են հաշվողական զգալի հզորություններ:

Ներկայումս Samsung-ի սեփական արտադրության արհեստական բանականության աջակցությամբ ամենամատչելի Galaxy սարքը Galaxy S23 FE-ն է: Թեև այն չունի անմիջապես slow motion ռեժիմով նկարելու գործառույթ, որը Galaxy S24 սերիայի համար նախատեսված Galaxy AI-ի սկզբնական փաթեթի մասն էր կազմում:

«Samsung-ը մեծ դրույք է կատարում Galaxy AI-ի վրա, քանի որ նպատակ ունի արհեստական բանականության այս նորարարական գործիքները ներդնել ավելի քան 200 միլիոն Galaxy սարքերում, ներառյալ՝ հեռախոսներում, պլանշետներում և կրելի սարքերում»,- գրում է SamMobile-ը: