Honor ընկերությունը MWC Shanghai 2024 միջոցառման ժամանակ ցուցադրել է խորը կեղծիքի (deep fake) ճանաչման առաջին ալգորիթմը սմարթֆոնների շուկայում, որը կարող է նույնականացնել գեներացված տեսանյութերը 3 վայրկյանում, ընդորում՝ առանց ինտերնետ հասանելիության։

Գեներացված տեսանյութերը բացահայտելու համար AI ​​Deepfake Detection համակարգը կադր առ կադր ստուգում է տեսանյութի առանձնահատկությունները, ներառյալ մարդու աչքերի շարժումները, լուսավորությունը, պատկերի հստակությունը և մարդու աչքի համար անտեսանելի այլ հատկանիշներ:

AI Deepfake Detection տեխնոլոգիան ուսուցանվել է պատկերների և տեսանյութերի տվյալների բազայի վրա, որոնք օգտագործվել են առցանց խարդախության դեպքերում: Երբ համակարգը հայտնաբերում է խորը կեղծիք, այն օգտատիրոջը ծանուցում է դրա մասին, ինչից հետո օգտատերը կարող է դադարեցնել շփումը հնարավոր խարդախների հետ:

deep fake.jpg (68 KB)

Բացի դրանից՝ տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար մշակվել է տեխնոլոգիա, որն էկրանի հետ շփվելիս նմանակում է բիֆոկալ ոսպնյակներ։ Մշակումը նախատեսված է բջջային սարքերի երկարատև օգտագործման հետևանքով կարճատեսության զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Ավելին, ընկերությունը խոստանում է սկզբնական փուլում «բուժել» կարճատեսությունը։

«Honor AI Defocus Eye Protection տեխնոլոգիան կարող է նվազեցնել կարճատեսությունը միջինը 13°-ով 25 րոպե էկրանի ընթերցումից հետո, իսկ որոշ օգտատերերի համար առավելագույն կրճատումը եղել է 75°»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: