Ամփոփվել են «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի արդյունքները և հայտնի են Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները, տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Մրցույթին Հայաստանի տարբեր մարզերից 20-ից ավելի թիմ ներկայացրել է ստեղծած նախագծերը՝ «Աղուես» ծրագրով, զուգահեռ 30-ից ավելի պատանի մասնակցել է «Կրիայ» և «Փայթըն» ծրագրերի օլիմպիադաներին, ինչպես նաև «IoT բանացանց» անվանակարգում, ինչը այս տարի տեղի ունեցավ առաջին անգամ։
Առաջին անգամ նաև ԴիջիԿոդի ընթացքում ստորագրվել է հուշագիր «Փինսայթս» ընկերության հետ՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։

«Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի 5-6-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արեգ Մելիքյանը՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից։ 7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող են ճանաչվեց միաժամանակ երեք լավագույն աշակերտները՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Ֆիզմաթ դպրոցից, Մանե Ստեփանյանը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից և Արինե Իսրայելյանը՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցից։ 10-12-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։
«Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից։

«Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթել է Կարինե Ղազարյանը՝ Գոշի միջնակարգ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Անուշ Հակոբյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։ «Ինստիգեյթ Մոբայլ» կազմակերպությունից խրախուսական մրցանակներ են ստացել Կոլյա Բարիկյանը և Գոռ Պետրոսյանը՝ Սարահարթի միջնակարգ դպրոցից։
«Համակարգչային խաղ» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում լավագույնն են ճանաչվել Նարե Անտաշյանը և Վիկտորիա Կիլինլարիդուն՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցից։ Ավագ դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Էմին Դավթյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ է ստացել Ռոբերտ Դոխոյանը՝ Վանաձորի թիվ 5 դպրոցից, իսկ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության կողմից՝ Գարիկ Առաքելյանը և Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։

«IoT բանացանց» անվանակարգում հաղթող է ճանաչվեց Գոռ Միրզոյանը «Ֆիզմաթ» դպրոցից։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվել են Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը՝ Իջևանի վարժարանից։
«Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրիշա Խուրշուդյանը։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվել են Հրաչյա Սարուխանյանը, և Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից։

Այս տարի մրցույթն իրականացվել է 8-րդ անգամ։ 2015-ից սկսած՝ մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ։ «ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, տարածքային գործընկերն է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, բովանդակային գործընկերն է «Փինսայթս» ընկերությունը։







