Hubble-ը Օրիոնի միգամածությունում 2 երիտասարդ աստղ է ֆիքսել, որոնք անընդհատ փոխակերպվում են

21 փետրվարի, 2023  19:13

Hubble տիեզերական աստղադիտակը, որը ԱՄՆ Ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության (NASA) և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) համատեղ նախագիծն է, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է տպավորիչ լուսանկարներ անել տիեզերքի տարբեր օբյեկտներից: Այս անգամ աստղադիտակի տեսադաշտում են հայտնվել Օրիոնի միգամածությունից երկու պայծառ երիտասարդ աստղեր, որոնք շարունակ փոխակերպվում են։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ներկայացված լուսանկարի կենտրոնական մասում Օրիոնի միգամածության V372 վառ աստղն է, որը պատկանում է կապույտ գերհսկաների դասին և Օրիոն փոփոխական աստղերին։ Սրանք անկանոն փոփոխվող աստղերի տեսակ են, որոնք կապված են ցրված միգամածությունների հետ։ Երկրորդ աստղը կարելի է տեսնել պատկերի վերին ձախ մասում:

Երկու աստղերն էլ գտնվում են Օրիոնի միգամածությունում Երկրից մոտ 1450 լուսատարի հեռավորության վրա։ Այս երիտասարդ աստղերն անցնում են շարունակական վերափոխման շրջան, որն արտահայտվում է նրանց պայծառության անկանոն փոփոխությամբ։

hubble orion stars sm.potw2304a.800.jpg (714 KB)

Տիեզերքի այս հատվածը մանրամասն ուսումնասիրել հնարավոր է եղել շնորհիվ Hubble-ի գործիքակազմում ներառված գործիքների՝ տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում աշխատելու հնարավորության։

Ներկայացված պատկերը ստացվել է Hubble-ի երկու գործիքների կիրառման միջոցով։ Խոսքը Advanced Camera for Surveys կոչվող գործիքի մասին է, որը նախատեսված է տիեզերքի հեռավոր անկյուններում գալակտիկաների և գալակտիկաների կլաստերների որոնման համար։ Մյուս գործիքը Wide Field Camera 3-ն է, որն աշխատում է ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ