Վերջին շրջանում շատ նոր խաղեր կարող են պարծենալ գեղեցիկ գրաֆիկայով: Բայց դրանցից մի քանիսն արժանի են հատուկ ուշադրության: Digital Foundry-ի փորձագետներ Ալեքս Բատալյան և Ջոն Լինեմանը ներկայացրել են իրենց տեսակետները տարվա երեք ամենագեղեցիկ խաղերի մասին։
Վարկանիշի երրորդ տեղում է Portal with RTX-ը, որը Valve-ի գլուխկոտրուկի ավելի զարգացած տարբերակն է։ Փորձագետների կարծիքով՝ խաղը առավել գեղեցիկ է դարձնում ճառագայթների հետագծման գրագետ ինտեգրումը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է սարսափ ժանրի The Callisto Protocol-ը: Իրատեսական գրաֆիկա, մոդելների լավ դետալավորում, դիմային բարձրորակ անիմացիա. այս ամենը խաղը վիզուալ առումով իսկապես տպավորիչ է դարձնում, իսկ խաղն ինքնին սարսափ ժանրի է. այն նույնիսկ արգելվել է Ճապոնիայում, քանի որ չի համապատասխանում տարիքային չափանիշներին:
2022 թ․ ամենագեղեցիկ խաղի վարկանիշային ցանկում առաջին տեղը բաժին է ընկել հետապոկալիպտիկ բաց աշխարհով Horizon Forbidden West էքշն խաղին, որը հայտնի Horizon Zero Dawn-ի շարունակությունն է: Առաջին խաղն ինքնին շատ գեղեցիկ էր, բայց շարունակությունը շատ բարելավումներ ստացավ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի հասցրին խաղի տեսողական մասը։
Digital Foundry-ի հեղինակները նաև ներկայացրել են ևս յոթ խաղ, որոնք ունեն շատ գեղեցիկ գրաֆիկա, սակայն տեղ չեն զբաղեցրել լավագույն եռյակում․
Digital Foundry-ի վարկանիշային աղյուսակում տեղ չզբաղեցրած, սակայն հիշատակման արժանի
խաղերից է նաև The Witcher 3: Wild Hunt-ի բարելավված տարբերակը, որը վիզուալ առումով շատ ավելի լավն է դարձել ճառագայթների հետագծման և այլ թարմացումների շնորհիվ, բայց մյուս կողմից, կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք նյարդայնացնում են խաղացողներին:
Հետաքրքիր է, որ Digital Foundry-ի վարկանիշում չեն ներառվել ո՛չ Elden Ring-ը, ո՛չ էլ God of War Ragnarok-ը, որոնք համարվում են տարվա լավագույն խաղերը և իսկապես լավ գրաֆիկա ունեն։
ամիս
շաբաթ
օր