God of War Ragnarok-ն այլևս չի հետաձգվի. նոյեմբերի 9-ին կթողարկվի լավագույն խաղերից մեկի երկար սպասված շարունակությունը

10 հոկտեմբերի, 2022  10:37

Արտադրության համար թողարկման է պատրաստ God of War շարքի իններորդ խաղը՝ God of War Ragnarօk-ը։ Սպասվում է, որ խաղը կթողարկվի նոյեմբերի 9-ին։ Այն հասանելի կլինի PlayStation 4-ում և PlayStation 5-ում:

Սկզբում խաղն ակնկալվում էր դեռ 2021 թ․, սակայն դրա թողարկումը մի քանի անգամ հետաձգվեց։ Պատճառները տարբեր էին. սկզբում խաղը չափազանց հում վիճակում էր, և մշակողները չէին ցանկանում շտապել և զոհաբերել որակը: Այնուհետև առողջական խնդիրներ ունեցավ Քրիստոֆեր Ջաջը` խաղի ամբողջ շարքի գլխավոր հերոս Կրատոսի ձայնային դերակատարը։

God of War սերիայի երկրպագուները հուսով են, որ ուշացումներ այլևս չեն լինի, և խաղն իսկապես կթողարկվի 2022 թ․ նոյեմբերի 9-ին, ինչպես խոստացել են: Առնվազն Sony Santa Monica Studio-ի մշակողները վստահեցնում են, որ խաղի վերջնական տարբերակով հիմնական սկավառակն արդեն ուղարկվել է կրկնօրինակման, իսկ թվային տարբերակը պատրաստ է բաշխիչ ծառայություններ վերբեռնելու համար։

God-of-War-Ragnarok1

Լեգենդար «God of War»-ի (2018) շարունակությունում, որը շատ գեյմերներ համարում են բոլոր ժամանակների լավագույն խաղը, Կրատոսը և Ատրեուսը գիտելիքի և նոր դաշնակիցների փնտրտուքի շրջանակում նոր ճանապարհորդություն են սկսելու կանխատեսված Ռագնարյոկին ընդառաջ (Ռագնարյոկը սկանդինավյան դիցաբանության մեջ ապագայի դեպքերի շարք է, այն ներառում է մեծ ճակատամարտը, որի ժամանակ մահանում են դիցաբանության գլխավոր կերպարների մի մասը, տեղի են ունենում տարբեր բնական աղետներ):

God-of-War-Ragnarok2

Մինչ Ասգարդը պատրաստվում է գալիք պատերազմին, հայր և որդի պետք է այցելեն Ինը աշխարհներից յուրաքանչյուրը, որտեղ հրեշների և աստվածների հետ մարտերում նրանց կօգնեն նոր հմտություններն ու կարողությունները (խաղի մարտական ​​համակարգը թարմացվել է, և նոր տարերային հարձակումներ են ավելացվել), ինչպես նաև խաղ են վերադարձվել «Լևիաթան» կացինը, «Քաոսի շեղբեր»-ը և «Պահապանի վահան»-ը։

Ատրեուսը պետք է կարգավորի Լոկիի հետ կապված մարգարեության վերաբերյալ իրավիճակը և հասկանա, թե ինչ դեր նա պետք է խաղա գալիք Ռագնարյոկում: Մյուս կողմից, Կրատոսը պետք է վերջնականապես ազատվի անցյալից և վերջապես դառնա այն հայրը, որի կարիքն այդքան շատ զգում է իր որդին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ