Ինչպե՞ս է գրվում պատմությունը․ Դավիթ Մոսինյանի դասախոսությունը

14 մարտի, 2024  19:50

«Բա իմացա՞ր» նախագծի շրջանակներում սկսում ենք դասախոսությունների շարք։ Շարքի առաջին խոսնակ՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ փորձենք հասկանալ, թե ինչպես են պատմաբանները ընտրում՝ անցյալում կատարված որ իրադարձությունը պետք է դառնա պատմություն, որը՝ ոչ, և որոնք են հայկական պատմագրության խնդիրները։

Դավիթ Մոսինյան

ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի համաղեկավարն է։ Երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների, մի քանի մենագրությունների և բազմաթիվ ակադեմիական թարգմանությունների հեղինակ է։ Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում՝ Հունաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Չինաստանում և այլուր։ Ակադեմիական հետաքրքրությունները վերաբերում են պատմության փիլիսոփայության, սփյուռքի տեսության, գեղագիտության հարցերին։   


 
 
 
 
  • Արխիվ