Շատ հիշողություն և հզոր մարտկոց․ ներկայացվել է Honor X60 Plus սմարթֆոնը

24 հունիսի, 2024  18:04

Ներկայացվել է Honor X60 Plus սմարթֆոնը, որն իր գնային սեգմենտի համեմատ բավական լավ բնութագրեր ունի։ Մասնավորապես, այն ստացել է 6,77 դյույմանոց LCD էկրան՝ 720 x 1610 պիքսել կետայնությամբ և 120 Հց թարմացման հաճախությամբ:

Առջևի վահանակի վրա կա 5 մեգապիքսելանոց սելֆիի տեսախցիկ, իսկ հետևի վահանակին՝ 50 և 2 մեգապիքսելանոց սենսորներ։

Սմարթֆոնը կառուցված է Snapdragon 4 Gen 2 մեկ չիպային համակարգի վրա, ունի 12 ԳԲ օպերատիվ (+8 ԳԲ վիրտուալ) և մինչև 512 ԳԲ ներկառուցված UFS 3.1 հիշողություն։

Բացի դրանից, այն ստացել է 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է 35 Վտ արագ լիցքավորում: X60 Plus-ն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգի Magic OS-ի ծրագրաշարով:

Նոր սմարթֆոնն ունի կողային մատնահետքի սկաներ և 3,5 մմ աուդիոխցիկ: Հեռախոսի չափերն են՝ 166,9 x 76,8 x 8,24 մմ, քաշը՝ 198 գրամ։ Սարքն ունի ջրից պաշտպանություն՝ ըստ IP64 ստանդարտի:

Honor X60 Plus-ի գինն սկսվում է 200 ԱՄՆ դոլարից։


 
 
 
 
  • Արխիվ