Apple-ը փոխարինվող տեսախցիկներով iPhone պատրաստելու արտոնագիր է ներկայացրել

24 հունիսի, 2024  16:30

Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան արտոնագրային հայտ է ներկայացրել iPhone-ի հետևի վահանակների նոր կոնցեպտի համար, որն օգտատերերին հնարավորություն է տալիս սմարթֆոններում տեղադրել լրացուցիչ մոդուլներ, ինչպիսիք են տեսախցիկները և առողջության վերաբերյալ տվյալները ֆիքսող սենսորները:

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը, արտոնագրային հայտում նկարագրվում է մեխանիզմ, որն օգտագործում է զսպանակով սեղմվող համակարգ փոխարինելի սարքերը տեղում ապահով ֆիքսելու համար:

Հնարավոր առանձնահատկությունները, որոնք կարող են ինտեգրվել հետևի վահանակին, ներառում են լրացուցիչ մարտկոցներ, առողջության տվյալները ֆիքսող սենսորներ, ներառյալ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մշտադիրակող սենսորները և տարբեր հնարավորություններով լրացուցիչ տեսախցիկներ:

Աղբյուրը նշում է, որ Apple-ը նպատակ ունի օգտատերերին տրամադրել ավելի մեծ բազմակողմանիություն՝ առանց խախտելու iPhone-ի ֆորմ-ֆակտորը։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արտոնագրային հայտ ներկայացնելը չի ​​երաշխավորում, որ այս գաղափարը կիրականացվի iPhone-ի ապագա մոդելներում։ Թեև սա վկայում է այն մասին, որ ընկերությունն ակտիվորեն աշխատում է իր արտադրանքի համար նորարարական լուծումների վրա:

iPhone-ի նոր մոդելը՝ 16-ը, կներկայացվի այս տարվա աշնանը։ Ակնկալվում է, որ այն կստանա բարելավված տեսախցիկ և արհեստական բանականության գործիքների խորը ինտեգրում:


 
 
 
 
  • Արխիվ