Մատչելի գին, 4K, մինչև 9 կմ ազդանշան և 32 րոպե թռիչքի տևողություն․ Xiaomi-ն ներկայացրել է Fimi Mini 3 դրոնը

18 հունիսի, 2024  15:00

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր դրոն՝ Fimi Mini 3-ը, որը տպավորիչ բնութագրեր և շատ մատչելի գին ունի։ Այս դրոնը կարող է 4K տեսանյութեր ձայնագրել և մեկ լիցքավորմամբ թռչել մինչև 32 րոպե։

Fimi Mini 3-ն ունի 1/2 դյույմանոց Sony CMOS սենսոր՝ 48 ՄՊ կետայնությամբ, որը թույլ է տալիս 4K լուծաչափով վայրկյանում 60 կադր դանդաղ (slow motion) տեսանյութեր նկարահանել, ինչպես նաև 8K (ծրագրային ապահովման արդիականացման դեպքում)։ Դրոնն ունի 12x թվային խոշորացման աջակցություն․ ինչը թույլ է տալիս հեռվում գտնվող առարկաները ֆիքսել բարձր հստակությամբ:

Բովանդակություն փոխանցելու համար Fimi Mini 3-ն օգտագործում է SoLink տեխնոլոգիան՝ ապահովելով բարձր հստակությամբ թվային պատկերի փոխանցում մինչև 9 կմ հեռավորության վրա: Անօդաչու սարքն ունի 2.4G-ից և 5.3G-ի անցնելու աջակցություն 9 կմ շառավղով և ունի ընդամենը 120 մվ ուշացում: Բացի դրանից՝ այն թողարկվում է գիշերային ռեժիմով, որը թույլ է տալիս ցածր լուսավորության պայմաններում բարձրորակ տեսանյութեր նկարել:

Դրոնը կշռում է ընդամենը 250 գ, հետևաբար, շրջանների մեծ մասում թռիչքի թույլտվություն չի պահանջվում: Ներկառուցված մարտկոցն աջակցում է 27 վտ հզորությամբ լիցքավորում, ինչը հնարավորություն է տալիս արագ պատրաստվել հաջորդ թռիչքին։

Fimi-Mini-3-drone.jpg (68 KB)

Դրոնը կարող է ավտոմատ կերպով փոխել իր նկարահանման անկյունը՝ ընդլայնելով ստեղծագործական հնարավորությունները։ Այն ունի նաև անվտանգության մի շարք գործառույթներ, օրինակ՝ ավտոմատ տուն վերադառնալը, իրական ժամանակում GPS մոնիտորինգը, արգելված գոտում հայտնվելիս թռիչքն ավտոմատ դադարեցնելը, ուժեղ քամու մասին նախազգուշացնելը և վերադարձի մասին ծանուցում ուղարկելը, երբ մարտկոցի քիչ լիցքի պատճառով անհրաժեշտ է վերադառնալ։

Fimi Mini 3-ը հասանելի է երկու տարբերակով՝ մեկ կամ երկու մարտկոցով։ Մեկ մարտկոցով տարբերակն արժե 275 դոլար, իսկ երկուսով տարբերակը՝ 317 դոլար։ Դրոնն արդեն հասանելի է Չինաստանում գնելու համար և շուտով կարելի է սպասել միջազգային շուկաներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ