Flow-ն ներկայացրել է PPU և պնդում է, որ այն կարող է 100 անգամ բարձրացնել ցանկացած պրոցեսորի կատարողականությունը

13 հունիսի, 2024  22:21

Flow Computing անունով երիտասարդ ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը, ըստ ընկերության՝ մինչև 100 անգամ կբարձրացնի պրոցեսորի կատարողականությունը: Ընկերությունը նաև պնդում է, որ այս տեխնոլոգիան համատեղելի է շուկայում օգտագործվող բոլոր հիմնական ճարտարապետությունների հետ:

Ընկերությունն իր մշակումն անվանում է PPU – Parallel Processing Unit, այսինքն՝ տվյալները զուգահեռ մշակելու միավոր: Այն փոքր միավոր է, որը պետք է ինտեգրվի պրոցեսորին: Հենց տվյալների զուգահեռ մշակման շնորհիվ է, որ այս բլոկը կարող է զգալիորեն մեծացնել պրոցեսորի աշխատանքը: Թղթի վրա սա ակնհայտորեն հեղափոխություն է, քանի որ Flow-ը նշում է 100 անգամ աճի մասին, ինչը բավականին դժվար է նույնիսկ պատկերացնել:

Սակայն այստեղ կան որոշակի նրբություններ․ եթե պրոցեսորը որևէ փոփոխության չենթարկվի, կատարողականը կարող է ավելանալ մոտ կրկնակի՝ չնայած սա նույնպես բավական դժվար է: Իսկ հզորությունը կրկնակի ավելացնելու համար անհրաժեշտ է վերակազմավորել ծրագրակազմը և հարմարեցնել PPU-ին։

Flow-ն պնդում է, որ իր արտադրած բլոկը կարող է ինտեգրվել ժամանակակից ցանկացած ճարտարապետությամբ (x86, Arm, RISC-V և այլն) աշխատող պրոցեսորի: Ընկերությունը նաև նշում է, որ von Neumann ճարտարապետությամբ ցանկացած ժամանակակից պրոցեսոր կարող է ինտեգրել PPU-ն:

Ավելին, PPU-ի կոնֆիգուրացիան կարող է հարմարեցվել որոշակի սեգմենտի կարիքներին համապատասխան: Մասնավորապես, միջուկների թիվը կարող է տատանվել 4-ից մինչև 256, և ընկերությունն ասում է, որ PPU-ն կարող է օգտագործվել ինչպես խելացի ժամացույցներում, այնպես էլ սուպերհամակարգիչներում:

Այնուամենայնիվ, այս ամբողջ պատմության մեջ կա մեկ մեծ բայց. բանն այն է, որ ընկերությունը դեռ չի կարող ցուցադրել այն ամենը, ինչ ասում է, քանի որ Flow-ն դեռ չի ստեղծել PPU չիպ և պարտադիր չէ, որ պլաններ ունենա այն ստեղծելու համար: Ինչպես հեղինակները բացատրել են The Verge-ին, այս պահին Flow-ն ընդամենը արտոնագրված տեխնոլոգիաների հավաքածու է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ