Ի՞նչ սարքեր է Apple-ը ցուցադրել Let Loose միջոցառման ժամանակ

8 մայիսի, 2024  10:26

Մայիսի 7-ին տեղի ունեցած Let Loose միջոցառման ժամանակ Apple-ը ցուցադրեց երկու նոր պլանշետ և մի շարք այլ նոր ապրանքներ։ NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում միջոցառմանը հայտարարված ամենահետաքրքիր սարքերը։

iPad Air с чипом M2

Նոր iPad Air-ը հասանելի է երկու չափով՝ 11 և 13 դյույմանոց էկրանով (դեռևս LED, ոչ OLED): Դրանք աշխատում են M2 չիպով և ունեն Wi-Fi 6E կամ 5G կապի աջակցություն: Պլանշետի վրա տեսախցիկի տեղադիրքը փոխվել է, որպեսզի այն ավելի բնական տեսք ունենա և ավելի հարմար լինի օգտագործել, երբ iPad-ը հորիզոնական դիրքով է պահվում: Ե՛վ առջևի, և՛ հետևի տեսախցիկներն ունեն 12 ՄՊ սենսորներ:

Գինը կազմում է 599 դոլար 11 դյույմ և 799 դոլար 13 դյույմ տարբերակի համար: Արդեն երեկվանից հնարավոր է նախապատվեր անել, իսկ պլանշետը հասանելի կլինի «հաջորդ շաբաթ»:

iPad Pro с M4

Նոր 2024 iPad Pro-ն ներկայացվում է որպես ընկերության երբևէ արտադրած ամենաբարակ iPad-ը: Այն աշխատում է նոր M4 չիպով, որը 50%-ով ավելի արագ է, քան Apple M2-ը, որով աշխատում էր նախորդ iPad Pro-ն: Այլ առանձնահատկությունները ներառում են երկու վահանակով OLED էկրան, որը կոչվում է Tandem OLED: Կրկին կա երկու տարբերակ՝ 11 և 13 դյույմ: 11 դյույմանոց մոդելի պատյանների հաստությունը 5,3 մմ է, իսկ 13 դյույմանոցինը՝ 5,1 մմ։

ԱՄՆ-ում 11 դյույմանոց iPad Pro-ի գինն սկսվում է 999 դոլարից՝ Wi-Fi մոդելի համար և 1199 դոլարից՝ Wi-Fi + Cellular մոդելի համար: 13 դյույմանոց iPad Pro-ի գինն սկսվում է 1299 դոլարից՝ Wi-Fi մոդելի համար և 1499 դոլարից՝ Wi-Fi + Cellular մոդելի համար:

Apple Pencil Pro

Առաջին Apple Pencil-ը ներկայացվել է դեռևս 2015-ին, և դրանից հետո անցել է գրեթե 10 տարի, և այս ամբողջ ընթացքում ստիլուսի թարմացումները շատ քիչ են եղել. մագնիսական լիցքավորումը միայն 2018-ին է հայտնվել, իսկ անցյալ տարի թողարկվեց ավելի էժան մոդելը՝ ավելի քիչ գործառույթներով և USB-C լիցքավորմամբ:

Այժմ ընկերության ստիլուսների շարքում հայտնվել է Pro մոդել։ Այն հագեցած է նոր սենսորով, որի միջոցով ստիլուսը ճանաչում է մատով գործադրվող ճնշումը, այնպես որ կարելի է, օրինակ, ընտրել վիրտուալ կտավի վրա նկարելու գործիք՝ վրձին, մատիտ և այլն: Կա նաև պտտման ժեստերի աջակցություն, որը թույլ է տալիս փոխել վրձնի կարգավորումները, ինչպես նաև հնարավորություն՝ ստեղծելու ձեր սեփական փոխազդեցությունները:

Նոր ստիլուսը հասանելի է նախապատվերի համար և արժե 129 դոլար, իսկ առաքումները կսկսվեն հաջորդ շաբաթ: Հարկ է նշել, որ այն համատեղելի է միայն վերջին սերնդի iPad Pro-ի և Air-ի հետ։ Pencil Pro-ն նաև ունի Find My տեխնոլոգիայի աջակցություն, ինչը հնարավորություն է տալիս կորելու դեպքում գտնել ստիլուսը։

Թարմացված Magic ստեղնաշար iPad Pro-ի համար

Apple-ի մեկ այլ նոր արտադրանքը iPad Pro-ի համար նախատեսված Magic Keyboard-ի վերամշակված պատյան ստեղնաշարն է, որը, մշակողի խոսքով, դարձել է շատ ավելի բարակ և թեթև: Այժմ ստեղնաշարը ներառում է մի շարք գործառույթներ, որոնք հնարավորություն են տալիս արագ մուտք գործել այնպիսի կարգավորումներ, ինչպիսին է էկրանի պայծառությունը: Այն նաև ստացել է ալյումինե կորպուս և ընդլայնված թրեքփադ՝ շոշափման հետադարձ արձագանքի ապահովմամբ: Այն սարքին միանում է մագնիսի միջոցով:

Նորացված պատյան ստեղնաշարն արժե 299 դոլար 11 դյույմանոց iPad Pro-ի համար և 349 դոլար՝ 13 դյույմանոց iPad Pro-ի համար: Առկա է երկու գույն՝ սև և սպիտակ։ Առաքվում է ավելի քան 30 լեզվի հնարավորությամբ։


 
 
 
 
  • Արխիվ