Համացանցում հայտնվել են տարօրինակ iPhone-ներ՝ առանց տեսախցիկի. ո՞ւմ համար են դրանք նախատեսված (լուսանկար)

20 հունիսի, 2024  15:05

Համացանցում հայտնվել են արտասովոր iPhone-ների լուսանկարներ, որոնք չունեն տեսախցիկ։ Այս լուսանկարները զարմացրել ու հետաքրքրել են օգտատերերին։ Կարծիք կա, որ նման սարքերն արտադրվում են ատոմակայանների աշխատակիցների և զինվորականների համար։

Ինչպես նշում է Digital Trends-ը, լուսանկարներն առաջին անգամ հայտնվել են Reddit ֆորումում։ Ֆորումի օգտատերերից մեկը տեղադրել է իր iPhone-ի լուսանկարը, որում ուշադիր դիտողները նկատել են, որ սարքի հետևի մասում տեսախցիկ չկա։ Apple-ի լոգոն ուղղակիորեն պատկերաված է ապակե վահանակի վրա: Լուսանկարը, ըստ երևույթին, չի խմբագրվել, այսինքն՝ դրանում պատկերված հեռախոսն իրականում հենց այսպիսի տեսք ունի։

Ինչպես պարզվել է, այս անսովոր հեռախոսը պատկանում է ատոմակայանի մի աշխատակցի։ Ըստ ամենայնի, սա iPhone 11-ի փոփոխված տարբերակն է՝ հատուկ ստեղծված նման օբյեկտների աշխատակիցների համար։

camera-less-iphone-1.jpg (85 KB)

Սա առաջին դեպքը չէ, երբ iPhone-ն առանց տեսախցիկի է: Digital Trends-ն ավելի վաղ հայտնել էր առանց տեսախցիկի մոդուլի iPhone 7 Plus-ի լուսանկարների մասին, որոնք նկատվել էին Դուբայում օգտագործված սմարթֆոնների խանութում: Այս լուսանկարների հեղինակը պնդում էր, որ հեռախոսը պատկանում է զինվորականի։

camera-less-iphone-2.jpg (59 KB)

Հետաքրքիր է, որ Apple-ը iPhone-ներ չի արտադրում առանց տեսախցիկների: Նման սմարթֆոնները գնում են մասնավոր ընկերությունները և ձևափոխում իրենց գործարաններում։ Տեսախցիկները ֆիզիկապես հեռացվում են, այնուհետև տեղադրվում են հատուկ պատյաններ՝ առանց տեսախցիկի մոդուլների: Նման սարքերի հիմնական գնորդները ռազմական, նավթագազային ընկերություններն ու ուսումնական հաստատություններն են։ Այս ընկերությունները ձգտում են կանխել գաղտնի տեղեկությունների արտահոսքը, ինչը հատկապես կարևոր է ատոմակայաններում և հատուկ պահպանվող այլ օբյեկտներում, որոնք գործում են  անվտանգության ուժեղացված ռեժիմի պայմաններում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ