Լրացված իրականություն. ինչպե՞ս AR/VR տեխնոլոգիաները կփոխեն մեր կյանքը 5 տարի հետո

20 հունիսի, 2024  16:25

Տարիներ անց մարդիկ ավտոմեքենա վարել չեն կարողանա: Նույնիսկ հնարավոր է՝ կարդալ այլևս չկարողանան, քանի որ տեխնիկայի, տրանսպորտի հետ կսկսեն հաղորդակցվել ձայնի միջոցով:

Էլ ինչպե՞ս է փոխվելու մեր կյանքը լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ներդրման և տարածման արդյունքում: Ի՞նչ այլ հմտություններ ենք ձեռք բերելու, իսկ ինչ՝ կորցնելու: Ինչպե՞ս է փոխվելու ուսումն ու աշխատանքը:

Այս ամենի մասին NEWS.am-ի «Բա իմացա՞ր» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք X-TECH ընկերության հիմնադիր, ARLOOPA-ի «գլխավոր կախարդ», AR/VR եվանգելիստ Արման Աթոյանի հետ:

«Ես չեմ հավատում, որ մենք դեգրադացվելու ենք: Մենք ադապտացվելու ենք այդ ժամանակվա պահանջներին: Մարդու կենցաղը, կյանքը նոր պահանջներ են ձևավորելու, ու մարդը դրանց համապատասխան հմտություններ է սովորելու: Դա չի նշանակելու, որ եթե քարով կրակ չես կարողանում վառել, ուրեմն այս հասարակությանը պետք չես»:

Ամբողջական հարցազրույցը դիտեք ստորև։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ