Կույս համաստեղությունում հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ. այն Արեգակից մեծ է 1 մլն անգամ

19 հունիսի, 2024  16:00

Երկրից 360 միլիոն լուսատարի հեռավորության վրա Կույս համաստեղությունում՝ SDSS1335+0728 գալակտիկայի կենտրոնում, հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ, որը մոտ մեկ միլիոն անգամ ավելի մեծ է, քան Արեգակը: Այն հայտնաբերել են Գերմանիայի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները: Այս հազվագյուտ և հետաքրքրաշարժ գործընթացի մասնրամասները ներկայացվել են Astronomy and Astrophysics (A&A) գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում։

Պայծառության առաջին փոփոխությունը խորը տիեզերքի այս աննկատ տարածաշրջանում գրանցվել է 2019-ին: Այդ ժամանակից գիտնականներն ուսումնասիրում են տեղանքը, ինչը նրանց հնարավորություն է տվել ականատես լինել յուրահատուկ երևույթի։

Հետազոտողները նկատել են, որ SDSS1335+0728 գալակտիկան կրկնապատկել է իր պայծառությունը ինֆրակարմիր ճառագայթի միջին տիրույթում, չորս անգամ ավելի պայծառ է դարձել ուլտրամանուշակագույն և առնվազն 10 անգամ ավելի պայծառացել են ռենտգենյան ճառագայթների տիրույթում: Այս էական փոփոխությունները ցույց են տալիս ակտիվ գործընթացները գալակտիկայի կենտրոնում, որոնք առաջացել են սև խոռոչի արթնանալու հետևանքով:

Աստղագետները նաև դիտարկել են այլընտրանքային տեսություն՝ հեռավոր գալակտիկայի միջուկից ստացվող փայլը կապելով մակընթացային իրադարձության հետ: Խոսքն այն գործընթացի մասին է, երբ սև խոռոչը պատռում է իրեն շատ մոտեցած աստղին: Սակայն նման իրադարձությունները սովորաբար տևում են ոչ ավելի, քան մեկ տարի, ինչը չի համապատասխանում տվյալ դեպքում նկատվող երկարաժամկետ փոփոխություններին։

SDSS1335+0728 գալակտիկայում գերզանգվածային սև խոռոչի արթնացման բացահայտումը գիտնականներին եզակի հնարավորություն է տալիս ուսումնասիրելու գալակտիկաների միջուկներում տեղի ունեցող ակտիվ գործընթացները։ Շարունակական դիտարկումները կօգնեն ավելի լավ հասկանալ սև խոռոչների բնույթը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը:

Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի սև խոռոչների մասին: Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե նա «ընկնի» սև խոռոչի մեջ։ Այս հարցի պատասխանը կարող եք գտնել այս տեսանյութում, որը պատրաստվել է NEWS.am-ի «ԲԱ ԻՄԱՑԱՐ» նոր նախագծի շրջանակում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ