iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի տեսախցիկը մոտ 4 մմ-ով ավելի հաստ կլինի (լուսանկար)

10 հունիսի, 2024  18:02

iPhone 16 Pro Max-ի ճշգրիտ գծագրերի հայտնվելուց հետո հայտնի ինսայդեր Ice Universe-ը Apple-ի մյուս ֆլագմանի մասին որոշ մանրամասներ և նոր լուսանկար է հրապարակել։  Ըստ նրա՝ iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի հիմնական տեսախցիկը մեծ կլինի իր չափերով։

Ինսայդերը նշել է, որ այժմ խոսքն այն մասին է, որ տեսախցիկի ելուստը սարքից 3,9 մմ ավելի շատ դուրս ցցված կլինի, քան նախորդ սերնդի սմարթֆոնի տեսախցիկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 16 Pro Max-ը կունենա ռեկորդային նեղ շրջանակով էկրան, իսկ գծագրերը հաստատեցին, որ էկրանի շրջանակը կունենա 1,15 մմ լայնություն։ Այնուամենայնիվ, Dynamic Island կտրվածքի չափը կմնա անփոփոխ:

iphone 16 pro max camera.png (58 KB)

Երեք այլ մոդելների շրջանակների չափերը հետևյալն են.

  • iPhone 16 — 2,0497 մմ,
  • iPhone 16 Plus — 2,0599 մմ,
  • iPhone 16 Pro — 1,2 մմ։

Ice Universe-ն առաջինն էր, որ ճշգրիտ խոսել է ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 ՄՊ պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են Samsung-ի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։


 
 
 
 
  • Արխիվ