Հրապարակվել են iPhone 16 Pro Max-ի առաջին ճշգրիտ և որակյալ պատկերները

5 հունիսի, 2024  14:13

iPhone 16 Pro Max-ի ճշգրիտ գծագրերի հրապարկվելուց հետո վստահելի համարվող Ice Universe անունով ինսայդերը հրապարակել է ապագա առաջատար սմարթֆոնի բարձրորակ պատկերներ։

«IPhone 16 Pro Max-ի տեսքը նույնքան մոտ է կատարյալին, որքանով դա հնարավոր է»,- X սոցանցի իր էջում գրել է նա։ Բացի դրանից՝ ինսայդերը  iPhone 16 Pro Max-ը ցուցադրել է iPhone 15 Pro Max-ի հետ համեմատությամբ։

«iPhone 16 Pro Max-ն ընդդեմ iPhone 15 Pro Max-ի։ Ինձ շատ է դուր գալիս ավելի ու ավելի նեղ շրջանակը: Բայց Dynamic Island-ը պետք է փոքրացնել»,- գրել է Ice Universe-ը:

GPNgu6_bMAADDQS.jpg (1.43 MB)

Շրջանակների տարբերությունն ավելի պարզ է դառնում, երբ այն համեմատվում է iPhone 13 Pro Max-ի հետ։

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ պատմել էր ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին:

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների՝ iPhone 16 Pro Max-ը մի փոքր ավելի մեծ կլինի, քան իր նախորդը, չնայած արտաքին տեսքի տարբերությունն այնքան էլ նկատելի չի լինի։ Ակնկալվում է, որ iPhone 16 Pro Max-ը կունենա 6,9 դյույմանոց էկրան, մինչդեռ վերջին տարիներին դրա բոլոր նախորդ մոդելներն ունեցել են 6,7 դյույմանոց էկրան:

Նաև ակնկալվում է, որ iPhone 16 Pro Max-ը կստանա այս շարքի պատմության մեջ ամենամեծ մարտկոցը և ինքնավար աշխատանքի ռեկորդ կսահմանի։ iPhone 16 Pro Max-ը կստանա նաև երկու 48 ՄՊ տեսախցիկ։

GPNgz8tbMAAf48E.jpg (1.38 MB)
image (76)_large.png (692 KB)


 
 
 
 
  • Արխիվ