iPhones.ru տելեգրամյան ալիքը ներկայացրել է պարզ խորհուրդ, որն iPhone սմարթֆոնների օգտատերերին հնարավորություն կտա երկարացնել սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի տևողությունն առանց վերալիցքավորման։
Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնի ստեղնաշարի վիբրացիայի գործառույթը բացասաբար է անդրադառնում մարտկոցի լիցքի սպառման վրա։ Անջատելով այն՝ հնարավոր է զգալիորեն մեծացնել iPhone-ի մարտկոցի աշխատաժամանակը առանց լիցքավորման:
Այս գործառույթն անջատելու համար հարկավոր է բացել Settings ընտրացանկը, ընտրել Sounds & Haptics բաժինը, գտնել Keyboard responsiveness նոր էջի ներքևում և ապաակտիվացնել Sounds & Haptics գործառույթը։
«Հենց ես այն բերեցի ոչ ակտիվ ռեժիմի, իմ iPhone 15 Pro-ի մարտկոցի աշխատանքի ժամկետը զգալիորեն ավելացավ, և սկսեց բավարարել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշում է հրապարակման հեղինակը։
Այս պարամետրը խորհուրդ է տրվում հատկապես բազային iPhone և iPhone Pro ունեցողներին, որոնց դեպքում մարտկոցները պակաս հզոր են և հետևաբար ավելի քիչ են աշխատում առանց վերալիցքավորման, քան Plus և Pro Max տարբերակների մարտկոցները։
Ընդորում՝ էկրանի ստեղնաշարի վիբրացիան ոչ մի ֆունկցիոնալություն չի ապահովում, ուստի անջատելով այս տարբերակը՝ օգտատերերը կկարողանան նախկինի պես օգտագործել սմարթֆոնը։
iPhone-ների մարտկոցները շուկայում առկա այլ առաջատար սմարթֆոնների համեմատ իրոք բավականին թույլ են։ Եթե այլ ընկերությունների սմարթֆոնների դեպքում մարտկոցների հզորությունը 5000 մԱ/ժ է կամ ավելին, ապա iPhone-ների դեպքում դրանք 5000 մԱ/ժ-ից ցածր են։ Ստորև ներկայացնում ենք վերջին երեք տարում թողարկված iPhone-ների մարտկոցների հզորությունը։
ամիս
շաբաթ
օր