Հսկայական մարտկոց և ռազմական ստանդարտներով պաշտպանություն. Ulefone-ը կներկայացնի Armor Pad 3 Pro պլանշետը (լուսանկար)

22 ապրիլի, 2024  12:02

Չինական Ulefone ընկերությունը շուտով կներկայացնի Armor Pad 3 Pro կոչվող նոր պլանշետը, որն ունի ոչ միայն պաշտպանվածության բարձր աստիճան, որը համապատասխանում է ռազմական չափանիշներին, այլև տպավորիչ 33,280 մԱ/ժ հզորությամբ մարտկոց: Բացի դրանից՝ սարքը նաև շատ ոճային տեսք ունի։

Ինչպես տեղեկացնում է GSMArena կայքը, հսկայական մարտկոցի շնորհիվ, որն ապահովում է մինչև 66 Վտ արագ լիցքավորում, պլանշետը կարող է սպասման ռեժիմում աշխատել մինչև 1812 ժամ, իսկ ակտիվ օգտագործման դեպքում՝ մինչև 181 ժամ (մոտ 7,5 օր): Ավելին, այն կարող է օգտագործվել որպես հոսանքի արտաքին աղբյուր՝ լարով հակառակ լիցքավորման գործառույթի շնորհիվ:

Armor Pad 3 Pro 1.jpg (57 KB)

Պլանշետը համալրված կլինի 10,36 դյույմանոց էկրանով՝ 60 Հց թարմացման արագությամբ և 500 նիտ պայծառությամբ։ Լրացուցիչ բնութագրերը դեռևս չեն բացահայտվում։

Armor Pad 3 Pro-ում որպես պրոցեսոր կօգտագործվի MediaTek MT8788 չիպը, որը կլրացվի 8 ԳԲ LPDDR4X օպերատիվ և 256 ԳԲ UFS 2.2 ներկառուցված հիշողությամբ։ microSD քարտի միջոցով ներկառուցված հիշողության ծավալը այն կարող է ընդլայնվել մինչև 2 ՏԲ: Պլանշետը կունենա երկու տեսախցիկ՝ հիմնական 50 ՄՊ և առջևի 32 ՄՊ:

Armor Pad 3 Pro 2.jpg (132 KB)

Կարևոր հավելյալ հնարավորությունները ներառում են հետևի վահանակում ներկառուցված 1100 լյումեն արշավային լույսերը, ինչպես նաև HDMI-ի, 3,5 մմ miniJack-ի, մատնահետքի սկաների և NFC-ի աջակցությունը: Պլանշետի կորպուսը համապատասխանում է IP68/IP69K ստանդարտներին և MIL-STD-810H ռազմական ստանդարտին: Սարքը կշռում է մոտ 1,2 կգ, և սա, թերևս, կարելի է անվանել դրա միակ թերությունը:

Բացի ստանդարտ կոմպլեկտացիայից՝ Ulefone Armor Pad 3 Pro-ի հետ մեկտեղ կառաջարկվի պտուտակահան և հատուկ ժապավեն՝ այն հեշտ կրելու համար։

Նոր արտադրանքը հասանելի կլինի մոտ 300 դոլարով, իսկ վաճառքը կհայտնվի մայիսի 13-ից։

Armor Pad 3 Pro 3.jpg (52 KB)


 
 
 
 
  • Արխիվ