Հայտնի է, թե երբ կներկայացվեն նոր iPad Pro-ն և iPad Air-ը

9 ապրիլի, 2024  10:27

Apple-ի պատմության մեջ OLED էկրանով առաջին iPad Pro-ն և 13 դյույմանոց էկրանով iPad Air-ը հավանաբար կներկայացվեն 2024-ի մայիսի 6-ից մինչև մայիսի 12-ը: Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հայտնի ինսայդեր և Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանին հղումով։

«Նրանց համար, ում ավելի կոնկրետ ժամկետներ են հարկավոր, ինձ ասել են, որ հայտարարությունը հավանաբար տեղի կունենա մայիսի 6-ին՝ շաբաթ»,- գրել է Գուրմանը իր նոր Power On տեղեկագրում:

Ըստ ինսայդերի՝ Apple-ի մանրածախ խանութները մարքեթինգային նյութերը կսկսեն ստանալ այս շաբաթ, ինչը նաև վկայում է այն մասին, որ պլանշետների պաշտոնական հայտարարությունը սպասվում է շատ շուտով։

Ի՞նչ է հայտնի նոր iPad Pro-ի և iPad Air-ի մասին

iPad Pro-ի երկու նոր մոդելները (11 դյույմ և 13 դյույմ) կունենան M3 չիպ, OLED էկրան, ավելի բարակ կորպուս և էկրանի ավելի նեղ շրջանակներ, ինչպես նաև լանդշաֆտային (landscape) ուղղվածության առջևի տեսախցիկ և, հնարավոր է, MagSafe անլար լիցքավորում աջակցություն:

iPad Air-ի նոր մոդելները (ևս 11 և 13 դյույմ) հավանաբար կստանան M2 չիպ և լանդշաֆտային ուղղվածության առջևի տեսախցիկ: Մնացած մանրամասները հայտնի կդառնան սարքերի ներկայացման ժամանակ։

Ըստ լուրերի՝ պլանշետների հետ մեկտեղ Apple-ը կներկայացնի նաև նոր Magic Keyboard՝ ալյումինե ստեղնաշար iPad Pro-ի համար և երրորդ սերնդի Apple Pencil ստիլուս:


 
 
 
 
  • Արխիվ