Հայտնի է Apple-ի շնորհանդեսի անցկացման օրը․ ե՞րբ կներկայացվեն OLED էկրանով նոր iPad Pro պլանշետները

24 ապրիլի, 2024  10:10

Apple-ի նոր շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 7-ին։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։ Գովազդային պաստառի վրա պատկերված Apple Pencil ստիլուսը հուշում է, որ միջոցառմանը կներկայացվեն iPad Pro և iPad Air հաջորդ սերնդի պլանշետները, ինչպես նաև դրանց հետ կապված աքսեսուարները:

Ակնկալվում է, որ iPad Pro-ն կունենա Apple M3 չիպ և 11 և 13,1 դյույմանոց OLED էկրան՝ ավելի նեղ շրջանակներով: Ըստ լուրերի՝ նոր iPad Air-ը կստանա M2 չիպ։ Ակնկալվում է, որ այս տարի Air շարքին կմիանա նաև Mini-LED տեխնոլոգիայով նոր 12,9 դյույմանոց մոդելը, որը նման է iPad Pro M2-ին՝ նմանատիպ չիպով և էկրանով: Հիմնական 10,9 դյույմանոց iPad Air-ը հավանաբար կպահպանի IPS էկրանի տեխնոլոգիան:

Ամենայն հավանականությամբ, միջոցառմանը բացի պլանշետներից այլ բան չի ցուցադրվի. համենայնդեպս, այնտեղ ներկայացվելիք այլ սարքերի մասին տվյալ պահին տեղեկություններ չկան։

Շնորհանդեսը կանցկացվի առցանց և ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Apple-ի կայքում, ինչպես նաև ընկերության պաշտոնական YouTube-ի ալիքում մայիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։

apple Let loose.jpg (127 KB)


 
 
 
 
  • Արխիվ