SpaceX-ը 3-րդ փորձից հետո հաջողությամբ տիեզերք դուրս բերեց Starship տիեզերանավը

14 մարտի, 2024  16:30

Ամերիկյան SpaceX ընկերությունը 3-րդ փորձից հետո այսօր Տեխասի OLP-1 Starbase բազայից հաջողությամբ տիեզերք դուրս բերեց Starship տիեզերանավը։ Հաջողությամբ տեղի ունեցավ առաջին փուլի անջատումը, որը վերադարձավ բազա, իսկ երկրորդ փուլը շարունակեց իր թռիչքը։

Թռիչքի նպատակն է տիեզերանավը հասցնել նախագծված ուղեծրի հետագիծ: Նախատեսվում է նաև ցուցադրել բեռնախցիկի դռան աշխատանքը, վառելիքի փոխանցման համակարգը, Raptor շարժիչի վերագործարկումը տիեզերքում։

Այս անգամ նախատեսվում է, որ Starship-ի վերին փուլը վայրէջք կկատարի Հնդկական օվկիանոսում, այլ ոչ թե Հավայան կղզիների տարածքում։ Սա կլինի 12-րդ թռիչքային փորձարկումը Starship-ի զարգացման ծրագրի շրջանակում։

Starship-ի նախորդ թռիչքը տեղի է ունեցել 2023-ի նոյեմբերի 18-ին, երբ Super Heavy հրթիռը պայթեց Մեքսիկական ծոցում այն բանից հետո, երբ դրա 33 Raptor շարժիչներից մեկը խափանվեց փուլային բաժանումից հետո: Միջադեպի հետաքննության արդյունքներով հայտնաբերվել էր 17 խախտում։ Մարտի սկզբին SpaceX-ը հայտարարեց, որ անհրաժեշտ փոփոխություններն արդեն արվել են։


 
 
 
 
  • Արխիվ