Facebook-ում և Instagram-ում օրական 100,000 երեխա սեռական ոտնձգության է ենթարկվում

19 հունվարի, 2024  16:15

Facebook-ից և Instagram-ից օգտվող մոտ 100,000 երեխա ամեն օր սեռական ոտնձգության է ենթարկվում, այդ թվում՝ ստանում է «մեծահասակների սեռական օրգանների լուսանկարներ», այս մասին ասվում է Meta կորպորացիայի ներքին փաստաթղթերում, որոնք քննվող գործի շրջանակում օրերս են հրապարակվել։

Դատարանի կողմից հանրայնացված փաստաթղթերում կան նաև մի քանի մեղադրանքներ ընկերության դեմ՝ հիմնված այն տեղեկության վրա, որ Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազությունը ստացել է Meta-ի աշխատակիցներից և անձնակազմի միջև շփումներից: Փաստաթղթերը նկարագրում են 2020-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Apple-ի գործադիր տնօրենի 12-ամյա դուստրը սեռական ոտնձգության էր երթարկվել IG Direct-ի՝ Instagram-ի հաղորդագրությունների փոխանակման ծառայության միջոցով:

«Հենց այսպիսի բաներն են, որ վրդովեցնում են Apple-ին այն աստիճան, որ սպառնում է մեզ հեռացնել App Store-ից»,- ըստ փաստաթղթերի՝ ասել է Meta-ի մտահոգված աշխատակիցներից մեկը: Meta-ի մեկ այլ ավագ աշխատակից անցյալ տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունք տալու ժամանակ պատմել է, թե ինչպես է իր դուստրը սեռական ոտնձգության ենթարկվել Instagram-ում։ Խնդիրը շտկելու նրա ջանքերն անտեսվել են։

Ի պատասխան հրապարակված նոր փաստաթղթերի՝ Meta-ն հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մենք ցանկանում ենք, որ դեռահասներն ապահով, իրենց տարիքին համապատասխան փորձառություն ունենան առցանց տիրույթում, և ավելի քան 30 գործիք ունենք նրանց և նրանց ծնողներին աջակցելու համար: Մենք մեկ տասնամյակ ենք ծախսել՝ աշխատելով այս խնդիրների վրա և աշխատանքի ենք ընդունել մարդկանց, ովքեր իրենց կարիերան նվիրել են երիտասարդներին ապահով և առցանց աջակցություն ցուցաբերելուն»:  

Meta-ի հայտարարությունում նաև ասվում է, որ ընկերությունը ձեռնարկել է «զգալի քայլեր՝ կանխելու դեռահասների անցանկալի շփումը, հատկապես մեծահասակների հետ»:

Դատական գործում հիշատակվում է նաև Meta-ի աշխատակիցների մտահոգությունները երեխաների անվտանգության վերաբերյալ: 2020-ի հուլիսին Meta-ի ներքին չատում աշխատողներից մեկը հարցրել է, թե «ի՞նչ ենք մենք հատկապես անում երեխաներին սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար»: Աշխատակիցն ստացել է պատասխան, որ այս հարցում իրենց արածը հավասար է «ինչ-որ տեղ զրոյի և չնչինի միջև»։

Ավելի վաղ բրիտանական Guardian-ը պարբերականը հետաքննություն էր իրականացրել, որի արդյունքներով բացահայտել էր, թե ինչպես Meta-ն չի հաղորդում կամ կամ չի հայտնաբերում, որ իր հարթակներն օգտագործվում են երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու համար։


 
 
 
 
  • Արխիվ