5 նշան, որ ձեր համակարգիչը կարող է վարակված լինել վիրուսով

6 դեկտեմբերի, 2023  20:29

Համակարգիչներն այսօր մեր կյանքի անբաժան մասն են դարձել․ մարդիկ դրանք օգտագործում են ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար։ Սակայն համակարգիչների օգտագործումն իր հետ բերում է նաև անվտանգային խնդիրներ։ 2023-ին գրեթե ամեն օր հայտնաբերվում են վնասակար ծրագրերի նոր տեսակներ, և արդեն հայտնի է, որ գոյություն ունեն ավելի քան 1 մլրդ վնասակար ծրագրեր: Միայն 2022-ի առաջին կիսամյակում ավելի քան 236 մլն հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում փրկագին է պահանջվել։ Ստորև ներկայացնում ենք մի քանի նշաններ այն մասին, որ ձեր համակարգիչը կարող է վարակված լինել վնասակար ծրագրով։

Դանդաղ կատարողականություն

Կախված նրանից, թե ինչպիսի վարակիչ կամ վիրուսային ծրագրեր կան, չարամիտ ծրագրերի դրսևորման ձևերից մեկն այն է, որ դրանք դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը։ Այնուամենայնիվ, թեև համակարգչի դանդաղ գործարկումը կամ անջատումը, հավելվածների հետաձգված գործարկումը կամ հավելվածների անբացատրելի խափանումները, գրեթե միշտ նշաններ են, որ ինչ-որ բան այն չէ, կարևոր է իմանալ, որ դրա համար կարող են լինել նաև բազմաթիվ այլ պատճառներ։

Այսպիսով, նախքան ենթադրելը, որ չարամիտ ծրագիրն է խնդիրը, կարող եք որոշ քայլեր ձեռնարկել խնդիրը մեկուսացնելու համար, օրինակ՝ ապաֆրագմենտացնել ձեր HDD-ն, հեռացնել ավելորդ հավելվածները, որպեսզի ձեր Windows-ը նորից աշխատի ինչպես նորը: Mac-ի դեպքում դանդաղ աշխատանքի հնարավոր պատճառներից կարող է լինել այն, որ չափազանց շատ էներգիա պահանջող հավելվածներ են աշխատում, կամ ներկառուցված հիշողությունում ազատ տեղ չկա, կամ էլ պետք է թարմացնել macOS-ը:

Այս բոլոր գործողությունների հետո, ձեր համակարգիչը վստահաբար կսկսի նորմալ աշխատել։ Սակայն եթե որոշ ժամանակ անց նկատում եք, որ այն կրկին սկսել է դանդաղ աշխատել, ապա հավանաբար այն վարակված է վնասակար ծրագրով։

Ցանցային անսովոր ակտիվություն

Ամեն տարի սպառնալիքների հայտնաբերման ավելի կատարելագործված գործընթացների գործարկման ֆոնին չարամիտ ծրագրեր ստեղծողներն իրենց հերթին ավելի առաջադեմ ուղիներ են գտնում ստեղծելու համար ծրագրակազմ, որը կարող է խուսափել հայտնաբերվելուց:

Ըստ Proofpoint կիբեռանվտանգության ընկերության՝ կան ցանցային մի քանի անսովոր գործողություններ, որոնք կարող են ցույց տալ, թե արդյոք ձեր սարքը ենթարկվել է վնասակար ծրագրերի ազդեցությանը: Օրինակ՝ հաքերները երբեմն կարող են գործարկել ծրագրային ապահովում, որպեսզի հավաքեն և ուղարկեն տվյալներ իրենց վերահսկվող սերվերներին ոչ պիկ ժամերին՝ խուսափելով հայտնաբերումից:

Ձեր ցանցի թրաֆիկի օգտագործումը ստուգելու համար կարող եք տեղադրել ցանցի մոնիտորինգի անվճար գործիքներ, ինչպիսիք են Wireshark-ը և Argus-ը, որոնց միջոցով կկարողանաք ֆիքսել և վերլուծել թրաֆիքը: Որպես այլընտրանք, կարելի է օգտագործել Wi-Fi վերլուծության գործիքներ՝ համացանցի խնդիրներն ախտորոշելու համար, քանի որ որոշ դեպքերում կարող են լինել սովորական պատճառներ, թե ինչու է ձեր համացանցը դանդաղ, օրինակ՝ երթուղիչի վատ տեղադրումը:

Անսպասելի pop-up հաղորդագրություններ և գովազդներ

Հաճախ վնասակար ծրագրերը ներդրված են լինում ընդլայնումներում (extentions): Միայն 2020-ին մոտ 3 միլիոն համակարգիչ է վարակվել երրորդ կողմի դիտարկչի ընդլայնումներից: Ըստ Avast-ի հետազոտողների, պարզվել է, որ վնասակար ծրագրակազմ է թաքնված եղել ամենահայտնի հարթակների (Facebook, Instagram և Vimeo) համար ստեղծված ընդլայնումներից առնվազն 28-ում:

Որոշ դեպքերում, կիբեռհանցագործները նաև ներկայանում են որպես անվտանգության օրինական հավելվածներ, որպեսզի խաբեն մարդկանց և դրդեն սեղմելու իրենց հղումների վրա: 2023-ին հաքերները ստեղծել են pop-up գովազդներ, որոնք օգտատերերին տեղեկացնում էին, թե իբր իրենց «սարքը վարակված է վիրուսով» կամ «վիրուսի պաշտպանության ժամկետը սպառվել է», որը նման է McAfee հակավիրուսային ապրանքանիշի գովազդին։ Օգտագործելով իրական անվտանգության ընկերությունների բրենդինգը՝ հաքերները խաբել են օգտատերերին՝ իրենց սարքերում կլոնավորված հավելված տեղադրելու համար:

Փոփոխություններ համակարգի կարգավորումներում

Հաքերները հաճախ օգտագործում են չարամիտ ծրագրեր համակարգիչ մուտք գործելու համար և ի թիվս այլ բաների, փոխում են կարգավորումները՝ անջատում են չարտոնված մուտքի հայտնաբերման ֆունկցիան, տրամադրում են հեռակա մուտքի թույլտվություն կամ կասեցնում են տվյալների «կրկնօրինակում»-ը, որպեսզի կանխեն վերականգնման հնարավորությունը։

CPU-ի օգտագործման ավելացում

Որոշ դեպքերում կենտրոնական պրոցեսորային միավորի (CPU) օգտագործման չափազանց բարձր մակարդակը կարող է վկայել վնասակար ծրագրով համակարգչի վարակման մասին: Երբ դուք չեք աշխատեցնում որևէ ծրագիր կամ չեք բեռնում վեբ էջեր, ապա CPU-ի օգտագործման նորմալ մակարդակը պետք է լինի մոտ 1%-ից 5%: Այնուամենայնիվ, տարբեր տեսակի վնասակար ծրագրերը կարող են օգտագործել ձեր չօգտագործված պրոցեսորը առանց ձեր համաձայնության տարբեր ձևերով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ