Իրենց գործի վարպետները․ դիտարկում ենք Asus Zenbook նոթբուքերը

30 նոյեմբերի, 2023  12:22

Վաղուց անցել են ժամանակները, երբ նոթբուքը բացառապես աշխատանքի համար նախատեսված գործիք էր: Նախկինում այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են հիշողության ծավալը և էկրանի կետայնությունն ավելի շատ հետաքրքրում էին ճարտարապետներին, դիզայներներին և, օրինակ, գեյմերներին:

Ժամանակակից աշխարհում բարձրորակ նոթբուքն լիարժեք աշխատանքային և ժամանցի կենտրոն է, որը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուրի կյանքում: Բլոգերների և բովանդակություն ստեղծողների դարաշրջանում բոլորը կարիք ունեն բարձրակարգ նոթբուքերի՝ որակյալ մոնտաժի և լուսանկարների խմբագրման և իհարկե դիզայներական նախագծերի համար:

NEWS.am Tech-ն ուսումնասիրել է ASUS Zenbook նոթբուքերի շարքի՝ ASUS Zenbook S 13 OLED, ASUS Zenbook 14X OLED և Zenbook Pro 14 Duo OLED մոդելները: Մեր նպատակն է հասկանալ՝ արդյոք դրանք օժտվա՞ծ են այն բոլոր հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են իդեալական նոթբուքի համար՝ լուծելու ինչպես առօրյա, այնպես էլ դժվար մասնագիտական խնդիրները:

ASUS Zenbook նոթբուքերի տեխնիկական որակները

Առաջին հերթին ASUS ընկերությունը ներկայացնում է այս մոդելները որպես առաջադեմ գործառույթներով հագեցած պրեմիում դասի էկոլոգիական սարքեր։ Առանձնահատկություններն ի հայտ են գալիս համեմատելիս։ Այդ պատճառով եկեք սկսենք փաստերից՝ համեմատելով հիմնական բնութագրերը։

Zenbook S 13 OLED

Zenbook 14X OLED

Zenbook Pro 14 Duo OLED

Օպերացիոն համակարգ

Windows 11 

Windows 11 

Windows 11 

Պրոցեսոր

Intel Core i7-1355U 1,7 ԳՀց

Intel Core i5-1335U 1,3 ԳՀց

Intel Core i9-13900H 2,6 ԳՀց (UX3404VC մոդելի համար)  

Intel Core i5-13500H 2,6 

Intel Core i7-13700H 

Intel Core i7-13700H 2,4

Գրաֆիկական քարտ

Intel Iris Xᵉ Graphics

NVIDIA GeForce RTX 3050 նոթբուքերի համար

4 ԳԲ GDDR6

NVIDIA GeForce RTX 4050 նոթբուքերի համար

6 ԳԲ GDDR6

Դիսփլեյ 

13,3", 2,8K (2880 x 1800) OLED 16:10, արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, 60 Հց, առավելագույն պայծառությունը՝ 550 քդ/մ² DCI-P3: 100%, ոչ սենորային 

14,5", 2,8K (2880 x 1800) OLED 16:10, արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, 120 Հց, պայծառություն՝ 400 քդ/մ² , առավելագույն պայծառությունը՝ 550 քդ/մ² ,DCI-P3: 100%, սենսորային (UX3404VC մոդելի համար, UX3404VA մոդելի դեպքում առավելագույն պայծառությունը՝ 600 քդ/մ²) 

14,5", 3K (2880 x 1800) OLED 16:10, արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, 120 Հց, պայծառություն՝ 400 քդ/մ², առավելագույն պայծառությունը՝ 550 քդ/մ², DCI-P3: 100%, սենսորային, ստիլուսի աջակցություն

Լրացուցիչ դիսփլեյ

ScreenPad Plus (12,7" 2880 x 864, IPS-պանել ստիլուսի աջակցությամբ)

Օպերատիվ հիշողություն

16 ԳԲ LPDDR5 պլատայի վրա, առավելագույն ծավալ՝ 16 ԳԲ

32 ԳԲ LPDDR5 պլատայի վրա,

առավելագույն ծավալ՝ 32 ԳԲ

16 ԳԲ LPDDR5 պլատայի վրա

առավելագույն ծավալ՝ 16 ԳԲ

16 ԳԲ LPDDR5 պլատայի վրա, առավելագույն ծավալ՝ 16 ԳԲ

Ինտերֆեյսներ

1x USB 3.2 Gen2 Type-A

2x Thunderbolt 4 դիսփլեյի

աջակցությամբ/ սնուցում

1x HDMI 2.1 TMDS

1x 3,5 մմ կոմբինացված

աուդիո միակցիչ

1x USB 3.2 Gen2 Type-A

2x Thunderbolt 4 դիսփլեյի աջակցությամբ/

սնուցում

1x HDMI 2.1 TMDS

1x 3,5 մմ կոմբինացված

աուդիո միակցիչ

1x USB 3.2 Gen2 Type-A 2x Thunderbolt 4 դիսփլեյի աջակցությամբ/

սնուցում 1x HDMI 2.1 FRL
1x 3,5 մմ կոմբինացված

աուդիո միակցիչ
1x սնուցման միակցիչ

Սլոթ՝ microSD Express 7.1

Կառավարում 

Մեմբրանային ստեղնաշար, ստեղների շարժման հեռավորություն՝ 1,1 մմ Թաչփադ

Լուսավորվող մեմբրանային ստեղնաշար, ստեղների շարժման հեռավորություն՝

1,4 մմ NumberPad-ի աջակցություն

Լուսավորվող մեմբրանային

ստեղնաշար, ստեղների շարժման հեռավորություն՝ 1,4 մմ, Թաչփադ, ScreenPad Plus (12,7" 2880 x 864, IPS- պանել ստիլուսի  աջակցությամբ)

 

Մարտկոց և սնուցում

Միակցիչի տեսակ՝ TYPE-C; ելք՝ 20 Վ, 3,25 A, 65 Վտ; մուտք՝

100~240 Վ, 50/60 Հց, ունիվերսալ

Միակցիչի տեսակ՝ TYPE-C; ելք՝ 20 Վ, 5 A (կամ 4,5 A, կախված

է մոդելի տեսակից), 100 Վտ; մուտք՝ 100~240 В, 50/60 Հց, ունիվերսալ

Միակցիչի տեսակ՝ ø6,0 (մմ); ելք՝ 20 В, 9 A, 180 Վտ; ելք՝

100~240 Վ, 50/60 Հց, ունիվերսալ

Չափսեր  

29,62 x 21,63 x 1,09 ~ 1,18 սմ

32,18 x 22,56 x 1,69 սմ

32,35 x 22,47 x 1,79 ~ 1,96 սմ

Քաշ

1,00 կգ

1,56 կգ

1,75 կգ

Գույն 

Մոխրագույն (Basalt Grey)

Մոխրագույն (Inkwell Gray)

Սև (Tech Black)

Դրականն ու բացասականը

ASUS2480 2 (1).jpg (112 KB)
Ժամանակակից աշխարհում նոթբուքերն ունեն պահանջների մի ամբողջ շարք։ Նրանք պետք է լինեն արդյունավետ, գերազանց պատկեր ապահովեն, հագեցած լինեն մեծ ծավալի հիշողությունով, լինեն դիմացկուն և միևնույն ժամանակ թեթև: Եկեք ուսումնասիրենք, թե ինչն է հիմնականում գրավում օգտատերերին:

Կողմ

  • Գերազանց արտադրողականություն (երեքն էլ ունեն 13-րդ սերնդի Intel Core պրոցեսոր);
  • Բարակ շրջանակով, բարձրորակ OLED էկրան, որն ապահովում է պատկերի լավ որակ (հիշեք, որ նոթբուքերից մեկն ունի երկու էկրան);
  • Երեք նոթբուքներն էլ ունեն բավականին բարակ կորպուս (ամենահաստը՝ 17,9 մմ);
  • Աշխատում են անցանց 9 ժամ և ավելի;
  • Ապահովված է աղմուկի խելացի նվազեցմամբ:

Կան նաև մի քանի բացասական կողմեր.

  • Նոթբուքներից մեկի քաշը 1,75 կգ է (չնայած դա հասկանալի է, քանի որ այն ունի երկու էկրան)
  • Որոշ օգտատերեր դժգոհում են ստեղների բարձրությունից և սենսորային թաչփադի կոշտությունից (մյուսներին, ընդհակառակը, դա դուր է գալիս՝ ճաշակին ընկեր չկա);
  • Արտադրողը զգուշացնում է, որ բարձրակարգ նոթբուքերը կարող են համատեղելիության խնդիր ունենալ Windows 10-ի և ավելի վաղ օպերացիոն համակարգերի դեպքում:

Արտադրողականություն

Zenbook 14X OLED_UX3404_Product photo_Glass_3G_Inkwell Gray_06_icon.jpg (29 KB)
Նոթբուք ընտրելիս միշտ պետք է դիտարկել այն փաստը, որ դա ոչ թե պարզապես մի սարք է, այլ աշխատանքի օգնական։ Այսպիսով, եկեք նայենք ոչ թե տեսքին, այլ  պարունակությանը:

Բոլոր երեք նոթբուքերն ունեն էներգաարդյունավետ Intel Core i7 պրոցեսոր, իսկ Zenbook 14X OLED UX3404VC-ը՝ Intel Core i9 պրոցեսոր։ 13-րդ սերնդի Intel պրոցեսորներն ունեն ավելի շատ միջուկ, ինչը բերում է էներգաարդյունավետության բարելավմանը: Բացի այդ, օպտիմիզացված է մարտկոցի էներգիայի օգտագործումը, ինչը շատ կարևոր է, քանի որ որոշ ինտենսիվ առաջադրանքների ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է և սառեցում է պահանջվում:

Հովացման համակարգի հարցում ASUS Zenbook 14X OLED-ի ինժեներներն ավելի հեռու են գնացել։ Այս մոդելի էկրանի մեջ ներկառուցված է էրգոլիֆթ կրունկ, որը թույլ է տալիս էկրանը ծալել  180 աստիճանով, ինչը շատ հարմար է, օրինակ, եթե աշխատում եք կանգնած վիճակում։ Նոթբուքը բացելիս պատյանը բարձրանում է, դրա արդյունքում սարքն ավելի հեշտ է հովանում։

Ներկայացված նոթբուքներից երկուսը հագեցած են գրաֆիկական հավելվածների և խաղերի համար իդեալական աշխատող NVIDIA GeForce գրաֆիկական քարտով։ ASUS Zenbook S 13 OLED մոդելը հագեցած է Intel Iris Xᵉ Graphics-ով, որը դժվար թե կարելի է լավագույնը համարել ժամանակակից վիդեոխաղերի համար, բայց բավարար է այլ առօրյա խնդիրների լուծման համար։

Ոչ մի ավելորդություն․ մինիմալիստիկան դիզայն

Zenbook 14X OLED_UX3404_Product photo_Bezel_2G_Inkwell Gray_13_icon+NP.jpg (21 KB)

Հիմա անդրադառնանք արտաքին տեսքին․ նոթբուքը ոչ միայն աշխատանքային գործիք է, այլև աքսեսուար, ինչպես պայուսակը, որը մենք կրում ենք մեզ հետ ամենուր: Այս տեսակետից ASUS-ի դիզայնը ամենաբարձր մակարդակի վրա է: Հանգիստ գույներ, մինիմալիստական գծեր կամ առանց որևէ գծերի՝ հանգիստ մոխրագույն պատյան ASUS Zenbook Pro 14 Duo OLED-ի դեպքում:

Բացի դրանից, այս նոթբուքերը շատ տեղ չեն զբաղեցնում և կշռում են 1 կիլոգրամից մինչև 1,75: Ամենածանրն արդեն հիշատակված Zenbook Pro 14 Duo OLED-ն է, քանի որ այն ունի երկու էկրան և հատուկ դիզայն։ Համաձայնեք, սա բավականին քիչ է՝ հաշվի առնելով այս «հսկայի» ողջ ֆունկցիոնալությունը։ Ընդհանուր առմամբ, այս նոթբուքերը կոմպակտ են ու շարժական և հեշտությամբ տեղավորվում են պայուսակի կամ ուսապարկի մեջ:

Բարձր որակի OLED դիսփլեյ Zenbook-ի բոլոր նոթբուքերում

ASUS1860.jpg (60 KB)
Եվս մի կարևոր գործոն, որը միավորում է բոլոր երեք սարքերը, դա բարձրորակ OLED էկրանի առկայությունն է։ Այն ապահովում է հստակ և ճշգրիտ գույներ նույնիսկ ցածր պայծառության դեպքում: Ավելին, այս տարի ASUS-ը սկսեց օգտագործել ASUS Lumina OLED տեխնոլոգիան, ըստ այդմ էկրանը համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին։

Ինչո՞վ է առանձնանում OLED էկրանը

Առաջին հերթին այն ստեղծում է մանրամասն և իրատեսական պատկեր, իսկ գույներն ավելի հագեցած են (DCI-P3 գունային տարածության 100% երանգներ):

Բացի դրանից, էկրանը ապահովում է սև գույնի հստակ երանգ, ինչը հաստատվում է VESA Display HDR TrueBlack հավաստագրման առկայությամբ: Սա կարևոր է ձեր սիրած ֆիլմերը դիտելու, լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու կամ մշակելու համար: Հաճախ է պատահում, որ աղոտ լուսավորությամբ բազմաթիվ տեսարաններով ֆիլմեր դիտելիս էկրանը մոխրագույն է դառնում,և դուք ոչինչ չեք տեսնում։ Այս տեխնոլոգիան ձեզ ապահովում է իդեալական պատկեր։ OLED-ի մյուս գործոնը էրգոնոմիկան է. այն 70%-ով ավելի քիչ է արտանետում կապույտ լույս։ Համակարգչի էկրանին երկար նայելու դեպքում աչքի հոգնածության պատճառը կապույտ լույսն է, որը ASUS նոթբուքերում 70%-ով նվազեցված է։ Դրա համար ձեր աչքերը չեն հոգնում։ 

Երեք սարքերն էլ ունեն այնպիսի որակյալ մոնիտորներ, որ դժվար է ինչ-որ թերություն գտնել, բայց նշենք, որ ASUS Zenbook S 13 OLED-ի էկրանը ոչ սենսորային է, ի տարբերություն մյուս երկուսի։

Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է էկրաններին, Zenbook Pro 14 Duo OLED-ը կարելի է համարել ամենաարտասովորը։ Այն ունի երկու սենսորային էկրան։ Ստեղնաշարի վերևում տեղադրված փոքրիկ էկրանը իրականում հիմնականի շարունակությունն է, որը ձգում և հարստացնում է պատկերը։ Ավելին, երկու սարքերի վրա էլ կարելի է աշխատել ստիլուսով: Կասկած չկա, որ այս նոթբուքն նախագծելով ASUS-ի ինժեներները որոշել են ապացուցել, որ ժամանակակից սարքի մեջ ամենակարևորը բարձրորակ էկրանն է։

Որքա՞ն երկար է մարտկոցի աշխատանքը

ASUS-ը լուծեց այս հարցը՝ տեղադրելով 63 Վտ/ժ հզորությամբ մարտկոցներ։ Դրանք թույլ են տալիս օգտագործել Zenbook-ը առանց վերալիցքավորման առնվազն 10 ժամ կամ պայմանավորված մոդելից նույնիսկ ավելի: Սակայն ամեն դեպքում, եթե երկար եք աշխատում, ապա լիցքավորման գործընթացը արագացված լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ շատ ժամանակ չի խլի։ Այս գործառույթի համար տեղադրված են Thunderbolt պորտերը: Սա գործում է նաև Zenbook Pro 14 Duo-ի ավելի առաջադեմ մոդելի դեպքում, քանի որ այն հագեցած է 76 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով:  

ASUS-ն էկոլոգիական արտադրության ջատագով է

Zenbook S 13 OLED_UX5304_Ponder Blue_Basic_15.jpg (38 KB)
ASUS-ում հասկացել են, թե ինչպես նվազագույնի հասցնել վնասակար նյութերի արտանետումներն արտադրության ընթացքում՝ պրոդուկտները դարձնելով բնապահպանական: Շատերը կմտածեն, որ այստեղ խոսքը փաթեթավորման մասին է, բայց դա այդպես չէ։ 

Ընկերության խոսքով՝ ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն իրենց կողմից երբևէ արտադրված էկոլոգիապես ամենամաքուր նոթբուքն է: Այն պատրաստված է վերամշակված նյութերից՝ 50% պլաստիկ, 50% ալյումին, 90% մագնեզիումի և ալյումինի համաձուլվածք։ Պլատաների արտադրության մեջ հալոգեններ չեն օգտագործվում, իսկ ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթի արտադրության մեջ չեն օգտագործվում թունավոր նյութեր:

Փաթեթավորումը նույնպես վերամշակված նյութերից է և ներառում է երկու բռնիչ, որոնք նույնպես պատրաստված են ստվարաթղթից և թույլ են տալիս նոթբուքը բացելիս մեծացնել կորպուսի անկյունը: Ավելին, ընկերությունը նախատեսում է հասնել ածխածնի զրոյական արտանետման:

Վերջաբան

Բարակ, բայց հզոր նոթբուքերը կոմպակտ են, շարժական և ունեն հիանալի բնութագրեր: Հիմնական առավելություններն են լավ արտադրողականությունը, հստակ պատկերով բարձրորակ էկրանը և մարտկոցի երկար կյանքը:

Մոդելի ընտրությունը կախված է առաջադրանքներից: ASUS Zenbook S 13 OLED-ը դժվար թե հարմար լինի առաջադեմ խաղերի, բայց իդեալական է աշխատանքի և ուսման համար: Շարժական ASUS Zenbook 14X OLED-ը, ընդհանուր առմամբ, անփոխարինելի է նրանց համար, ովքեր աշխատում են հեռավար և անընդհատ շարժման մեջ են: Ինչ վերաբերում է Zenbook Pro 14 Duo OLED մոդելին, այն նախատեսված է դիզայներների և նկարազարդողների համար, ովքեր հստակ գիտեն, թե ինչ խնդիրներ կարող է լուծել  երկրորդ էկրանը:

Հաճելի բոնուս

ASUS ընկերությունն առաջարկում է չսպասել Ամանորի նվերների, ինքներդ ձեզ նվեր պատրաստեք։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Zenbook, Vivobook S և Vivobook Pro շարքի ցանկացած նոթբուք գնելիս ընկերությունը տրամադրում է Microsoft 365 գրասենյակային փաթեթի 1 տարվա ակտիվացման կոդ։

Նվերներ ստանալու համար պետք է գնումը գրանցել մինչև 2024 թվականի հունվարի 7-ը https://asus.events/microsoft կայքում: Ակցիան գործում է Ուզբեկստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի գնորդների համար:


 
 
 
 
  • Արխիվ