Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

20 նոյեմբերի, 2023  12:36

Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում: Երկրում արդեն գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում, ևս 50 կետ պատրաստվում են բացմանը երկրի ութ քաղաքում: Մարքեթփլեյսը նաև ընդլայնել է համագործակցությունը «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի հետ:

Ozon-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում: 2023 թվականի հուլիսից հարթակը տեղի ձեռնարկատերերից սկսել է ընդունել ֆրանշիզայով պատվերների տրամադրման բրենդավորված կետերի բացման հայտերը: Այսօր Երևանում արդեն գործում են առաջին կետերը, և առաջիկայում հաճախորդների համար կբացվի ևս շուրջ 50 կետ: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը:

Բացի դրանից, ընդլայնվել է համագործակցությունը «Հայփոստի» հետ, և այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային բաժանմունք:  Ստացողների համար այն անվճար է:

Ինչպե՞ս բացել պատվերների տրամադրման կետ Հայաստանում

Ozon-ի տրամադրման կետերի բացումը Հայաստանում կատարվում է ֆրանշիզայով: Մարքեթփլեյսը ներգրավում է նոր լոգիստիկ գործընկերներին աջակցության հատուկ ծրագրի միջոցով: Տեղի ձեռնարկատերերը կարող են ստանալ մինչև 450,000 ռուբլուն համարժեք դրամ առաջին կես տարվա ընթացքում նոր կետ բացելու համար: Ֆինանսական աջակցության կոնկրետ գումարը կախված է տարածաշրջանից և բնակավայրի չափից: Ընդ որում, բոլոր կետերը ստանում են վարձատրություն շրջանառության 5%-ի չափով:

«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի 10 գնորդից 8-ը նախընտրում է պատվերները վերցնել հենց տրամադրման կետերում: Ուստի Հայաստանում ևս մենք այդպիսի լոգիստիկ ցանց ենք զարգացնում: Տեղի ձեռնարկատերերի համար սա նոր բիզնեսի մեկնարկի և լրացուցիչ եկամուտ ստանալու գերազանց հնարավորություն է: Պատվերները ՊՏԿ բերում է մեր տրանսպորտային ծառայությունը, բոլոր տեղաշարժերը հետագծվում են հավելվածում: Գործընկերներին մնում է միայն տրամադրել առաքանիները հաճախորդներին և պահպանել կետի աշխատունակությունը», — պարզաբանում է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկերային լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Հարություն Գաբրիելյանը:

Ozon-ը զարգացնում է իր բիզնեսը ԱՊՀ-ում 2021 թվականից: Հայաստանի շուկա այն մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով ներկայացուցչությունը և գործարկելով 2000 քառակուսի մետր մակերեսով տեսակավորման կենտրոնը Երևանում: Ընկերությունն ունի իր լոգիստիկ ենթակառուցվածքը նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ