Amazon-ը ներկայացրել է ռոբոտ պահակ, որը կօգնի հսկել բիզնես տարածքներ

17 նոյեմբերի, 2023  14:12

Ամերիկյան Amazon ընկերությունն սկսել է Astro for Business անունով ռոբոտ պահակի վաճառքը։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։

Astro for Business-ը պլանշետով և տեսախցիկներով զինված մեծ անիվների վրա շարժվող ռոբոտ է։ Այն որոշ նմանություններ ունի Pixar-ի համանուն մուլտֆիլմի Wall-E ռոբոտի հետ։

Amazon-ի նոր արտադրանքը շարժվում է ինքնուրույն կամ հեռակառավարման վահանակի միջոցով: Այն նաև ունի պերիսկոպիկ HD տեսախցիկ՝ գիշերային տեսանելիությամբ և առաջարկում է իրական ժամանակում տեսադաշտի հասանելիություն 24/7 ռեժիմով։

Amazon-ն առաջարկում է Astro for Business-ն օգտագործել գրասենյակային կամ պահեստային, ինչպես նաև դրանց հարակից տարածքները տեսահսկելու համար: Անծանոթ մարդկանց, ինչպես նաև կասկածելի ձայներ կամ այլ գործողություններ հայտնաբերելիս, ռոբոտն այդ մասին զգուշացնում է անվտանգության աշխատակիցներին։

Astro for Business-ն արդեն վաճառքում է և արժե 2350 դոլար:

Astro for Business 1.JPG (48 KB)


 
 
 
 
  • Արխիվ